Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2002
Հոդված 1. Ընդունել ի գիտություն, որ`

1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝

ա) եկամուտների գծով՝ 337.9 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի).

բ) ծախսերի գծով՝ 385.2 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների).

գ) դեֆիցիտը՝ 47.3 մլրդ դրամ:

2. Հայաստանի Հանրապետության համայնքների 2003 թվականի բյուջեները կկազմեն՝

ա) եկամուտների գծով՝ 22.0 մլրդ դրամ (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտները).

բ) ծախսերի գծով՝ 22.0 մլրդ դրամ:

Հոդված 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեն՝
 
հազար դրամներով
1. Եկամուտների գծով 
286,979,798.0
2. Ծախսերի գծով 
334,238,598.0
3. Դեֆիցիտը
47,258,800.0

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ծածկմանն ուղղել հետեւյալ միջոցները՝
 
 
հազար դրամներով
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
47,258,800.0
այդ թվում՝
 
Ա.Ներքին աղբյուրներ
1,317,501.9 
այդ թվում
 
1.Պետական արժեթղթեր
2,000,000.0 
2.Մուրհակների մարում 
(575,498.1)
5.«Հայաստան» համահայկական հիմնադրամից ստացված փոխատվության մարում  
6.Պետական ներքին շահող փոխատվության պարտատոմսերի ետ գնում  
3.Ներքին այլ աղբյուրներ
(107,000.0)
Բ. Արտաքին աղբյուրներ 
45,941,298.1 
այդ թվում
 
1.Միջազգային կազմակերպությունների միջոցներ
45,960,276.7 
այդ թվում՝  
ա) վարկերի ստացում
55,360,855.1 
որից՝  
1.SAC-IV  
2.SAC-V
23,456,000.0 
3.Նպատակային այլ վարկեր
31,904,855.1 
որից՝  
3.1.Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Ոռոգման համակարգի զարգացման ծրագիր
3,302,780.6 
3.3.Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր
3,271,584.2 
3.4.Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիր
700,636.6 
3.5.Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Կրթության որակի եւ համապատասխանության կանխավճարի ծրագիր
757,101.0 
3.6.Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Առողջապահության ֆինանսավորման եւ առողջության առաջնային պահպանման ծրագիր
501,254.7 
3.7.Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Համայնքային զարգացման ծրագիր
6,085,600.6 
3.8.Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Հրազդանի 5 -րդ բլոկի կառուցման ծրագիր
146,600.0 
3.9.Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող էլեկտրահաղորդման գծերի եւ բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագիր
1,314,239.7 
3.10.Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Անշարժ գույքի գրանցման ծրագիր
792,402.3 
3.11. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Տրանսպորտի ծրագիր
6,946,902.5 
3.12.Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Պատվարների անվտանգության ծրագիր
2,537,939.2 
3.13.Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագիր
2,103,827.3 
3.14.Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Դատաիրավական բարեփոխումների ծրագիր
1,421,609.5 
3.15. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Համայնքային ջրամատակարարաման եւ ջրահեռացման ծրագիր
461,672.7 
3.16. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Ձեռնարկությունների ինկուբատորի ծրագիր
1,134,684.6 
3.17. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող Օտարերկրյա ներդրումների եւ արտահանման խթանման ծրագիր
194,391.6 
3.18. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագիր
172,988.0 
3.19. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող քաղաքային գազամատակարարման ծրագիր
58,640.0 
որից   
- Ինստիտուցիոնալ բարեփոխումների վարկ
(333,075.2)
- Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի ծրագիր
(3,369,454.4)
- Եվրոմիություն 58 մլն. ECU
(4,094,244.8)
- Աղետի գոտի
(196,444.0)
- Կարգո տերմինալ
(1,407,360.0)
բ) վարկերի մարում
(9,400,578.4)
2.Օտարերկրյա պետությունների միջոցներ
10,587,358.4 
այդ թվում՝  
ա) վարկերի ստացում
13,738,085.6 
այդ թվում՝  
1.Նպատակային վարկեր
13,738,085.6 
որից՝  
1.1 Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված միջոցներով իրականացվող էլեկտրահաղորդման գծերի եւ բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագիր
5,662,982.1 
1.2.Գերմանիայի կառավարության զարգացման վարկերի բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող էներգետիկային անհապաղ օգնություն. Քանաքեռ ՀԷԿ-ի վերականգնման ծրագիր
1,817,840.0 
1.3.Գերմանիայի կառավարության զարգացման վարկերի բանկի կողմից տարամդրված միջոցներով իրականացվող էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցման ծրագիր 
3,091,524.5 
1.4.Գերմանիայի կառավարության զարգացման վարկերի բանկի կողմից տարամդրված միջոցներով իրականացվող Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման եւ կոյուղու համակարգերի վերականգնման ծրագիր 
3,165,739.0 
բ) վարկերի մարում
(3,150,727.2)
որից՝  
- Թուրքմենստան (գազի առաքումների դիմաց ձեւակերպված վարկ)
(2,137,428.0)
- Ռուսաստան (98.3 մլրդ ՌԴ ռուբլի)  
- Ռուսաստան (2 մլրդ ՌԴ ռուբլի)  
- Ռուսաստան (400 մլն ՌԴ ռուբլի)  
- Ռուսաստան (73.7 մլն դոլար վերաձեւակերպում)  
- Ռուսաստան (5.3 մլրդ ՌԴ ռուբլի)  
-ԱՄՆ
(1,013,299.2)
3.Այլ արտաքին աղբյուրներ
(10,606,337.0)
որից՝   
ա) վարկերի մարում
(10,606,337.0)

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ 2003 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ սղաճի չափը 2002 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ մինչեւ 3.0 տոկոս պահելու ուղղությամբ:

Հոդված 5. Սահմանել, որ՝

1) 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության փոխադարձ զուտ պարտավորությունների տարեկան չափաքանակը կազմելու է 8,350.0 մլն դրամ : Պարտավորությունների նշված սահմանաքանակը կարող է գերազանցվել միայն եռամսյակների ընթացքում՝ եռամսյակի վերջում պահպանելով մինչեւ 8,350.0 մլն դրամի մակարդակը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների գերազանցումը եռամսյակի ընթացքում չի կարող լինել ավելի, քան նախորդ եռամսյակում հավաքագրված աճողական հարկային եկամուտների 10 տոկոսը .

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռի ստորեւ ներկայացվող պահանջների եւ պարտավորությունների տարբերությամբ՝

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահանջները Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ՝

- Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրված վարկեր,

- Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ՝

- Հայաստանի Հանրապետության կառավարության հաշիվներ,

- Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության հաշիվներ,

- ծրագրերի իրագործման գրասենյակների հաշիվներ,

- Հայաստանի Հանրապետության կառավարության ցպահանջ ավանդներ,

- Հայաստանի Հանրապետության կառավարության ժամկետային ավանդներ,

- Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հաշիվ.

3) 2003 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը համապատասխան միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքների հիման վրա կձեռնարկի միջոցներ՝ ֆինանսական կազմակերպությունների հետ միջազգային համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տրամադըրված բոլոր միջոցների շրջանառումը գանձապետական միասնական հաշվով ապահովելու ուղղությամբ:

Հոդված 6. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի եկամուտները, ըստ առանձին եկամտատեսակների, հետեւյալ չափերով՝
 
 հազար դրամներով
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ
286,979,798.0
այդ թվում՝  
I. ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
226,027,693.0 
որից՝  
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
225,592,267.0 
այդ թվում՝  
1.Հարկային եկամուտներ 
207,597,316.0 
այդ թվում՝  
ա) ավելացված արժեքի հարկ 
103,173,673.0 
- ձեռնարկություններից եւ կազմակերպություններից
96,638,016.0 
- անհատ ձեռներեցներից
6,535,657.0 
բ) շահութահարկ
21,838,209.0 
գ) եկամտահարկ
14,709,012.0 
այդ թվում՝  
- աշխատանքային եւ քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտներից
12,926,411.0 
- ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից
744,125.0 
- փայամասնակցություններից, արժեթղթերից եւ ավանդներից ստացված եկամուտներից
364,832.0 
- այլ եկամուտներից
673,644.0 
դ) ակցիզային հարկ
39,241,084.0 
- Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների արտադրանքից
13,052,306.0 
- Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքներից 
26,188,778.0 
ե) գույքահարկ
86,302.0 
զ) հողի հարկ
5,523.0 
է) մաքսատուրք
11,817,131.0 
- ներմուծվող ապրանքների արժեքներից
11,817,131.0 
ը) հաստատագրված վճարներ
7,190,066.0 
թ) բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ
4,303,354.0 
ժ) պարզեցված հարկ
4,195,762.0 
ժա) այլ հարկային եկամուտներ
1,037,200.0 
2. Պետական տուրք 
12,826,684.0 
այդ թվում՝  
- դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաեւ դատարանների կողմից փաստաթղթերի պատճեններ տալու համար
504,229.0 
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար 
6,120.0
-հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար
1,460,425.0 
- պետական գրանցման համար
2,586,110.0 
- մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու համար 
41,025.0 
- գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող 
159,317.0 
- ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար 
1,502,709.0 
- լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար 
1,565,395.0 
- այլ ծառայությունների կամ գործողությունների համար
5,001,354.0 
3. Ոչ հարկային եկամուտներ 
5,168,267.0 
այդ թվում՝   
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքեր
980,000.0 
բ) պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտներ
284,757.0 
այդ թվում՝  
- պետական ձեռնարկությունների ու գույքի վարձակալության եւ օգտագործման վարձավճարներ
231,665.0 
- պետական պահուստի հողերի վարձակալության եւ օգտագործման վարձավճարներ
53,092.0 
գ) դիվիդենտներ եւ շահաբաժիններ
449,150.0 
այդ թվում՝  
- բանկերում եւ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեների ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացված շահաբաժիններ, դիվիդենտներ
100,000.0 
- բաժնետիրական կապիտալում կատարված ներդրումներից ստացվող դիվիդենտներ
349,150.0 
դ) պետության տված վարկերի օգտագործման դիմաց վճարներ՝ (տոկոսներ) 
922,431.0 
այդ թվում՝   
- ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարներ
525,167.0 
- ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարներ
397,264.0 
ե) բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվության կամ ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի իրացումից մուտքեր
50,000.0 
զ) իրավախախտումների համար գործադիր եւ դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքեր
890,680.0 
է) օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված՝ պետական բյուջե մուտքագրվող այլ ոչ հարկային եկամուտներ
1,591,249.0 
Բ. ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
435,426.0 
II ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ 
60,952,105.0 

Հոդված 7. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյու- ջեից հատկացումները, բացառությամբ պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին իրականացվող հատկացումների, ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման, հետեւյալ չափերով՝
 
 
հազար դրամներով
 
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
334,238,598.0
այդ թվում՝  
01
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27,103,948.9
այդ թվում՝  
01
Օրենսդիր մարմին, պետական կառավարում
6,625,106.2
02
Պետական ֆինանսական կառավարում
5,584,938.9
03
Արտաքին քաղաքական գործունեություն
5,632,962.6
04
Արտաքին տնտեսական աջակցություն
7,126,571.9
05
Ընդհանուր բնույթի իրավական գործունեություն
432,667.9
06
Ընտրություններ եւ հանրաքվեներ
631,099.8
07
Ընդհանուր բնույթի պետական այլ ծառայություններ
1,070,601.5
02
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
44,324,000.0
այդ թվում՝  
01
Ռազմական կարիքներ
41,124,000.0
03
Պաշտպանության բնագավառի այլ ծախսեր
3,200,000.0
03
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
20,841,463.2
այդ թվում՝  
01
Հասարակական կարգի պահպանություն
11,757,237.3
02
Ազգային անվտանգություն
5,483,200.0
03
Դատական գործունեություն
3,601,025.9
04
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
34,914,505.3
այդ թվում՝  
01
Կրթության եւ գիտության բնագավառում պետական կառավարում
119,198.4
03
Տարրական, հիմնական եւ միջնակարգ ընդհանուր կրթություն
23,028,742.7
04
Հատուկ ընդհանուր կրթություն
2,018,465.4
05
Արտադպրոցական դաստիարակություն
677,747.2
06
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն
309,623.4
07
Միջին մասնագիտական կրթություն
1,165,996.9
08
Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն
4,004,306.0
09
Լրացուցիչ կրթություն
628,953.5
10
Գիտություն
2,961,471.8
05
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
21,013,963.7
այդ թվում՝  
01
Առողջապահության բնագավառում պետական կառավարում
233,165.2
02
Հիվանդանոցային բուժօգնություն
11,625,438.9
03
Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն
7,021,298.8
04
Հիգիենիկ - հակահամաճարակային ծառայություններ
584,613.4
05
Առողջապահական այլ ծառայություններ եւ ծրագրեր
1,549,447.4
06
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
30,822,897.4
այդ թվում՝  
01
Սոցիալական ապահովագրության եւ սոցիալական ապահովության բնագավառում պետական կառավարում
357,994.9
02
Կենսաթոշակային ապահովում
11,528,769.2
03
Պետական նպաստներ բնակչությանը
13,629,136.3
04
Սոցիալական ապահովության միջոցառումներ
2,172,965.3
05
Այլ սոցիալական ծրագրեր
3,134,031.7
07
ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ ԵՎ ԿՐՈՆ
15,036,533.3
այդ թվում՝  
01
Մշակույթի, տեղեկատվության, սպորտի եւ կրոնի բնագավառում պետական կառավարում
240,645.6
02
Գրադարաններ
380,708.6
03
Թանգարաններ եւ ցուցահանդեսներ
581,233.0
04
Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ
89,051.8
05
Այլ մշակութային հիմնարկներ
133,140.6
06
Արվեստ
8,696,448.6
07
Կինեմատոգրաֆիա
420,350.0
08
Հուշարձանների եւ մշակութային արժեքների վերականգնում եւ պահպանում
35,158.5
09
Սպորտ
872,811.5
10
Հեռուստառադիոհաղորդումներ
2,899,473.9
11
Հրատարակչություններ, խմբագրություններ
381,758.9
12
Տեղեկատվության ձեռքբերում
47,877.2
14
Երիտասարդական ծրագրեր
197,875.0
15
Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ
60,000.0
08
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
34,377,328.1
այդ թվում՝  
02
Բնակարանային տնտեսություն եւ բնակարանային շինարարություն
16,796,249.6
03
Աղբահանություն, թափոնների վերամշակում եւ փողոցների մաքրում
15,744.5
04
Ջրամատակարարում եւ կոյուղու համակարգերի շահագործում
14,049,783.9
05
Այլ ծրագրեր
3,515,550.1
09
ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏՒԿ ՀԱՄԱԼԻՐ
12,392,509.6
այդ թվում՝  
01
Վառելիքային եւ էներգետիկ համալիրի պետական կառավարում
207,731.3
02
Էլեկտրաէներգետիկա
12,184,778.3
10
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
19,322,391.2
այդ թվում՝  
01
Գյուղատնտեսության բնագավառում պետական կառավարում
159,743.7
02
Հողերի բարելավման աշխատանքներ
5,733,727.7
03
Ձկնաբուծություն,ջրային տնտեսություն
4,849,400.4
04
Բույսերի պաշտպանություն
340,791.3
05
Անասնաբուժություն եւ հակահամաճարակային միջոցառումներ
1,018,546.0
06
Անտառային տնտեսություն
176,686.1
07
Տոհմաբուծություն,սերմնաբուծություն եւ այլ ծրագրեր
7,043,496.0
11
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐ (բացառությամբ վառելիքի),ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
(6,876,106.4)
այդ թվում՝  
01
Արդյունաբերության, հանքային հանածոների պաշարների, շինարարության եւ բնապահպանության բնագավառում պետական կառավարում
674,747.5
02
Լեռնահանքային արդյունաբերություն եւ երկրաբանահետախուզություն
29,000.0
04
Նախագծահետախուզական աշխատանքներ
166,320.0
05
Բնության հատուկ պահպանվող տարածքներ
196,844.6
06
Բնապահպանական այլ միջոցառումներ
715,170.3
07
Այլ ծրագրեր
(8,658,188.8)
12
ՏՐԱՆՍՊՈՐՏ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊ
36,964,581.4
այդ թվում՝  
01
Տրանսպորտի եւ կապի բնագավառում պետական կառավարում
318,263.9
02
Ավտոմոբիլային եւ քաղաքային էլեկտրական տրանսպորտ
697,000.0
04
Երկաթուղային տրանսպորտ
2,301,620.0
05
Օդային տրանսպորտ
(1000,000.0)
07
Ճանապարհային տնտեսություն
34,341,697.5
08
Կապ
306,000.0
13
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1,685,968.3
այդ թվում՝  
01
Առեւտրի, սպասարկումների, մատակարարման գործունեության եւ ընդհանուր բնույթի տնտեսական ծառայությունների բնագավառում պետական կառավարում
109,009.7
03
Նյութական ռեսուրսների պետական պահուստների ձեւավորում եւ պահպանում
1,291,400.0
04
Զբոսաշրջություն
20,000.0
05
Ընդհանուր բնույթի տնտեսական այլ ծառայություններ
265,558.6
14
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ
42,314,614.1
այդ թվում՝  
01
Պետական պարտքային պարտավորությունների հետ գործառնություններ
13,911,947.4
02
Տրանսֆերտային վճարումներ ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներ
9,152,000.0
06
Այլ ծրագրեր
19,250,666.7

Հոդված 8. Հաստատել սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին ֆինանսավորվող ծախսատեսակները, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, հետեւյալ չափերով՝
 
հազար դրամներով
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
334,238,598.0
այդ թվում՝  
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
226,241,820.0
այդ թվում՝  
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
12,664,657.1
ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ
13,911,947.4
այդ թվում՝  
Տոկոսավճարներ ներքին պարտքի դիմաց
7,687,025.9
Տոկոսավճարներ արտաքին պարտքի դիմաց
6,224,921.5
ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ
14,293,150.6
այդ թվում՝  
Ձեռնարկություններին եւ կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ
14,293,150.6
ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ
44,027,211.1
այդ թվում՝  
Պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ
9,152,000.0
Թոշակներ
11,516,387.0
Կրթաթոշակներ
1,314,987.6
Նպաստներ
13,511,844.9
Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ
8,531,991.7
այդ թվում՝  
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ
2,103,099.9
- ոչ առեւտրային կազմակերպություններին
110,000.0
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցում
23,580.0
- ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ
5,189,766.8
- օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին
1,105,545.0
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ
141,344,853.9
այդ թվում՝  
Ապրանքների ձեռքբերում
5,904,969.8
այդ թվում՝  
Գույք, գրասենյակային ապրանքներ եւ նյութեր
889,782.2
այդ թվում՝  
- գրասենյակային ապրանքներ եւ նյութեր
708,029.9
- գույք եւ սարքավորումներ
131,534.9
- փափուկ գույք եւ հանդերձանք
50,217.3
Դեղորայք եւ վիրակապային նյութեր
3,883,368.1
Սննդամթերք
620,516.1
Այլ ծախսեր
511,303.4
Գործուղումներ եւ ծառայողական ուղեւորություններ
993,563.3
Տրանսպորտային ծառայությունների վճարներ
781,904.5
Կապի ծառայությունների վճարներ
705,535.7
Կոմունալ ծառայությունների վճարներ
988,451.1
այդ թվում՝  
Էլեկտրաէներգիայի, վառելիքի եւ ջեռուցման ծախսեր
910,863.2
Ջրմուղ- կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր
46,465.8
Այլ կոմունալ ծախսեր
31,122.1
Այլ ծախսեր
131,970,429.5
այդ թվում՝  
Գույքի վարձակալության ծախսեր
83,412.6
այդ թվում՝  
- շենքերի, շինությունների եւ բնակարանների վարձակալության ծախսեր
83,412.6
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նստաշրջանային ծախսեր
39,600.0
Ներկայացուցչական ծախսեր
388,089.5
Ղեկավարի ֆոնդ
150,000.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր
131,309,327.4
այդ թվում՝  
- ՀՀ դեսպանությունների եւ ռազմական կցորդների պահպանման ծախսեր
3,638,618.0
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
4,379,588.5
ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ
111,499,953.1
այդ թվում՝  
ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ
103,368,812.0
այդ թվում՝  
ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ
81,438,229.3
ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
1,772,794.3
ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
29,000.0
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ
1,172,800.0
ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ
17,473,780.2
այդ թվում՝  
Շենքերի, շինությունների եւ բնակարանների ձեռքբերման ծախսեր
82,096.0
այդ թվում՝  
Սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման ծախսեր
11,640,838.5
Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր
617,349.0
Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր
5,133,496.7
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ-ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
1,482,208.2
ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ
8,131,141.1
ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ՝ ՀԱՆԱԾ ՄԱՐՈՒՄԸ
(3,503,175.1)
այդ թվում՝  
Ներքին վարկավորում՝ հանած մարումը
(10,629,747.0)
այդ թվում՝  
Ֆինանսական կազմակերպություններին
(9,704,747.0)
Ոչ ֆինանսական կազմակերպություններին
(925,000.0)
Արտաքին վարկավորում՝ հանած մարումը
7,126,571.9
այդ թվում՝  
Օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին
(2,373,428.1)
այդ թվում՝  
Օտարերկրյա պետություններին
(2,373,428.1)
Այլ արտաքին վարկավորում՝ հանած մարումը
9,500,000.0

Հոդված 9. Հաստատել՝

1) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների՝ սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.

2) Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տրամադրվող հատկացումների՝ ըստ գործոնների բաշխման ենթակա հետեւյալ ընդհանուր ծավալները՝

- «ա» գործոնով եւ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքներին տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ 5,152,000.0 հազար դրամ, որից 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքին տրամադրվող դոտացիայի տարեկան գումարը՝ 1,500.0 հազար դրամ,

- «բ» գործոնով տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ 4,000,000.0 հազար դրամ:

Սահմանել, որ համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով, սույն օրենքով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի՝ ըստ համայնքների բյուջեների բաշխման նպատակով «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով իրականացվող հաշվարկներում օգտագործվում են յուրաքանչյուր համայնքի գծով «Հողի հարկի մասին» եւ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով հաշվարկված՝ այդ համայնքի բյուջե 2001 թվականին վճարման ենթակա հողի հարկի եւ գույքահարկի տարեկան ցուցանիշները (առանց հողի հարկի եւ գույքահարկի գծով 2001 թվականի hունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի եւ տուգանքների, ինչպես նաեւ 2001 թվականին հաշվարկված տույժերի եւ տուգանքների գումարների).

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2003 թվականի ծախսերի նախահաշիվը՝ 1,500,000.0 հազար դրամ գումարով (սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն).

4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2003 թվականի՝

- ծախսերի նախահաշիվը՝ 60,362,834.8 հազար դրամ գումարով (սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն), որից վարչական ծախսերը՝ 2,182,474.7 հազար դրամ,

- կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը՝ 2,684,696.4 հազար դրամ.

5) Աղետի գոտում 2003 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերի առաջնահերթ ծրագիրը (առանց Լինսի հիմնադրամի միջոցների հաշվին աղետի գոտում իրականացվող կապիտալ ներդրումների)՝ սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.

6) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2003 թվականի բյուջեն եկամուտների եւ ծախսերի գծով՝ 54,162,300.2 հազար դրամ գումարով՝ սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.

7) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2003 թվականի տարեկան ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերը՝ սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն.

8) Սեւանա լճի վերականգնման 2003 թվականի տարեկան ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերը՝ սույն օրենքի N 7 հավելվածի համաձայն.

9) համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դոտացիաներ տրամադրելու համար սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալի բաշխումն ըստ առանձին համայնքների՝ սույն օրենքի N 8 հավելվածի համաձայն.

10) Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ նախորդ բյուջետային տարիների պարտքերի մարման եւ Համաշխարհային բանկից կառուցվածքային բարեփոխումների վարկի մասնաբաժինների ստացման ընթացքով պայմանավորված ծախսերի ցանկը՝ սույն օրենքի N 9 հավելվածի համաձայն.

11) սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող ծրագրերի, արտասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկների եւ ներկայացուցիչների գործունեության ապահովման ծրագրերի, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների եւ արտաքին այլ դոնորների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում 2003 թվականին իրականացվող նպատակային ծրագրերի) համար 2003 թվականին իրականացվող գնումների անվանացանկը, ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման՝ սույն օրենքի N 10 հավելվածի համաձայն.

12) 2003 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը՝ սույն օրենքի N 11 հավելվածի համաձայն:

Հոդված 10. Սահմանել, որ՝

1) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջեւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան կատարվող վերաբաշխումները յուրաքանչյուր ծրագրի համար չեն կարող գերազանցել վերջինիս գծով՝ սույն օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր ծավալի 15 տոկոսը.

2) 2004 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի շարունակի 2003 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձեւակերպումների իրականացումը.

3) 2003 թվականի ընթացքում պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցները կուտակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում՝ սեփականաշնորհման հատուկ հաշվում.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 45 օրացուցային օրվա ընթացքում, սահմանում է Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները.

5) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի I.1-րդ կետի «ե» եւ «զ» ենթակետերով թվարկված՝ Երեւան քաղաքի տարածքում գոյացող եկամտատեսակները 2003 թվականին (մինչեւ Երեւան քաղաքի կարգավիճակի մասին օրենքի ընդունումը) ամբողջությամբ ուղղվում են Երեւան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորմանը.

6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով.

7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նյութական խրախուսման եւ սոցիալական զարգացման 2003 թվականի ֆոնդը ձեւավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից ձեռնարկություններում, կազմակերպություններում, անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգումներով եւ վերստուգումներով՝ հարկերը եւ պարտադիր այլ վճարները թաքցնելու համար գանձված գումարներից 10 տոկոս մասհանումների հաշվին, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նյութական խրախուսման եւ սոցիալական զարգացման 2003 թվականի ֆոնդը՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված կարգով գանձված մաքսավճարի հաշվին:

Նշված ֆոնդերի գումարների օգտագործման ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձեւով: Ֆոնդերի միջոցները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող ամենամսյա հաշվետվության հիման վրա, ձեւակերպվում են որպես պետական բյուջեի համապատասխան եկամուտ եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ընթացիկ ու կապիտալ ծախսերի հոդվածներում՝ որպես պետական բյուջեի համապատասխան ծախս.

8) բենեֆիցիարների նկատմամբ առանձին պրինցիպալների ֆինանսական պարտավորությունների ապահովման նպատակով մինչեւ 2003 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ստանձնած՝ 2003 թվականի բյուջետային տարվա ընթացքում կատարման ենթակա պայմանական պարտավորությունների գծով սույն օրենքի N 1 հավելվածում նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդում պահուստավորված հատկացումների՝ պրինցիպալների պարտավորություների կատարման արդյունքում ազատված գումարներն օգտագործվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով.

9) համայնքների բյուջեներին «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածով բնապահպանական վճարներից նախատեսված մասհանումները, ինչպես նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածով եկամտահարկից եւ շահութահարկից նախատեսված մասհանումները 2003 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն կատարվում.

10) 2003 թվականին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է 20,000.0 դրամ.

11) 2003 թվականին քաղաքացիական ծառայողների աշխատավարձի բարձրացումն իրականացվում է հուլիսի 1-ից.

12) Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը` սույն օրենքով հաստատված բյուջետային մուտքերի կազմում չնախատեսված Կառուցվածքային բարեփոխումների վարկի 20 մլն ԱՄՆ դոլարի չափով մասնաբաժինը 2003 թվականի ընթացքում տրամադրելու դեպքում այդ գումարին համարժեք դրամով արտահայտված գումարը լրացուցիչ ուղղվում է նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած բյուջետային պարտքերի մարմանը.

13) 2003 թվականին հարկային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է հունվարի 1-ից 33,300.0 դրամ եւ հուլիսի 1-ից 55,500.0 դրամ.

14) կապիտալի գործառնություններից եկամուտների գծով՝ սույն օրենքով նախատեսված ընդհանուր գումարը տարվա ընթացքում փաստացի գերազանցած մուտքերը, Երեւան քաղաքի մասով, ուղղվում են Երեւան քաղաքում 1987-1991 թվականներին պետական կամ հասարակական կարիքների համար իրացված տարածքների բնակտարածություններից զրկված բնակիչների (առաջնահերթության կարգով), ինչպես նաեւ վթարային շենքերի բնակիչների բնակարանային (ներառյալ՝ շենքերի վերաբնակեցման եւ քանդման) եւ այլ համաքաղաքային խնդիրների լուծմանը:

Հոդված 11. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2003 թվականին անհրաժեշտության դեպքում՝

1) վերաբաշխել սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրերի միջեւ՝ դրանց գծով սույն օրենքով հաստատված հատկացումները՝

ա) նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման գծով, սույն օրենքով սահմանված հատկացումների գումարի ավելացման համար, առանց սահմանափակման,

բ) Աղետի գոտում 2003 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերի առաջնահերթ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջեւ «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով բյուջետային հատկացումների վերաբաշխումների համար սահմանված չափաքանակի շրջանակներում,

գ) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2003 թվականի ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջեւ «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով բյուջետային հատկացումների վերաբաշխումների համար սահմանված չափաքանակների շրջանակներում,

դ) այլ դեպքերում՝ սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում՝ այն պայմանով, որ թույլ չտրվի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման յուրաքանչյուր ենթախմբի գծով՝ սույն օրենքով հաստատված հատկացումների ծավալի կրճատում՝ 15 տոկոսի, կամ ավելացում՝ 30 տոկոսի չափով.

2) վերաբաշխել սույն օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն խմբին եւ ենթախմբին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջեւ՝ նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար՝ սույն օրենքով հաստատված հատկացումները.

3) նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած բյուջետային պարտքերի մարմանը, սույն օրենքով նախատեսվածի դիմաց, առաջնահերթ կարգով լրացուցիչ ուղղել սույն օրենքով սահմանված՝

ա) բյուջետային մուտքերի՝ եկամուտների եւ պաշտոնական տրանսֆերտների, բյուջետային վարկերի վերադարձից ստացվող, ինչպես նաեւ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով ներգրավվող միջոցների (առանց համապատասխան ծախսային ծրագրերի իրականացման համար նշանակված նպատակային մուտքերի) հանրագումարին, պետական բյուջեի կատարման ընթացքում, գերազանցած լրացուցիչ մուտքերի գումարը (բացառությամբ համապատասխան ծախսային ծրագրերի իրականացման հետ կապակցված նպատակային մուտքերի),

բ) բյուջետային ելքերի՝ ծախսերի (ներառյալ՝ վարկավորումը) եւ պետական պարտքի մարման բնագավառում պետական բյուջեի կատարման ընթացքում առաջացած խնայողությունները (բացառությամբ նպատակային մուտքերի հաշվին իրականացվող համապատասխան ծախսային ծրագրերի եւ սույն հոդվածի 1-ին մասի «բ»-«դ» կետերում եւ 2-րդ մասում նշված դեպքերի).

4) փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն խմբին եւ ենթախմբին դասվող՝ սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի ներկայացմամբ՝ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների ցանկերում.

5) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված հիմքերով հայցադիմումներ, դատարանի վճիռների եւ որոշումների դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերը եւ ստացված եկամուտներն առանձին հավելվածով արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

6) նախորդ տարիների պետական բյուջեների մասին օրենքներով սահմանված՝ պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով, հիշյալ օրենքներով նախատեսված հատկացումների՝ 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված մնացորդի սահմաններում, 2003 թվականի բյուջետային տարում շարունակել դրանց ֆինանսավորումը նույն աղբյուրից, եւ նշված միջոցների հաշվին կատարված ծախսերն առանձին հավելվածով արտահայտել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

7) պահպանելով սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով ծախսային ծրագրերի գծով հաստատված հատկացումների ընդհանուր գումարները՝ վերաբաշխել դրանք՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների.

8) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում պետական բյուջեում՝ սույն օրենքով հաստատված ծախսերի եւ պետական պարտքի մարումների ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում, ժամանակավորապես՝ մինչեւ 2003 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով, ներգրավել պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների կուտակման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված սեփականաշնորհման հատուկ հաշվում միջոցների առկա մնացորդները.

9) Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված պաշտոնական տրանսֆերտների եւ արտաքին վարկերի գումարները, 2003 թվականի ընթացքում ստանալու դեպքում, արտացոլել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում՝ դրանք ուղղելով 2002 թվականի ընթացքում այդ միջոցների չստացման հետեւանքով ձեւավորված պարտքերի մարմանը.

10) բյուջետային տարվա արդյունքներով՝ գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի գումարը՝ օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից եւ այլ արտաքին աղբյուրներից ստացված վարկերի՝ սույն օրենքով նախատեսված մարումների գծով տնտեսումների առաջացման հետեւանքով պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների գումարի՝ սույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված ընդհանուր գումարի նկատմամբ գերազանցման չափով եւ նույն չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված ծախսերի ընդհանուր ծավալը: Թույլատրել օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից եւ այլ արտաքին աղբյուրներից ստացված վարկերի՝ սույն օրենքով նախատեսված մարումների գծով առաջացած տնտեսումների գումարների, սույն հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված կարգով նախորդ բյուջետային տարիների պարտքերի մարմանն ուղղելուց հետո առաջացած մնացորդի չափով ավելացնել սույն օրենքի N 1 հավելվածով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի գծով սահմանված հատկացումները եւ դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով.

11) Հայաստանի Հանրապետության հարկային կամ մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում եւ պետական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված ստուգումների եւ վերստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային եւ մաքսային պարտավորությունների մարման համար անհրաժեշտ վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից՝ առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերը եւ ստացված եկամուտներն առանձին հավելվածով արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

12) «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ոչ կառավարչական բնույթի գործունեություն իրականացնող պետական (բյուջետային) հիմնարկների պետական ոչ առեւտրային կազմակերպությունների վերակազմակերպման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաեւ կազմակերպությանը հանձնված գույքի գրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները 2003 թվականին իրականացնել պետական բյուջեից՝ առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերն ու ստացված եկամուտներն առանձին հավելվածով արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

13) վերաբաշխել սույն օրենքի N 2 հավելվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2003 թվականի ծախսերը (ինչպես ծախսային հոդվածների, այնպես էլ կոմիտեի կենտրոնական ապարատի եւ ստորաբաժանումների միջեւ), այն պայմանով, որ թույլ չտրվի կոմիտեի՝ սույն օրենքի N 1 հավելվածում նախատեսված ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների ծավալների փոփոխություն եւ սույն օրենքի N 2 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ծախսային հոդվածի գծով նախատեսված ծախսերի ընդհանուր գումարի կրճատում՝ 15 տոկոսի, կամ ավելացում՝ 30 տոկոսի չափով.

14) վերաբաշխել սույն օրենքի N 5 հավելվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2003 թվականի ծախսերը (ըստ ծախսային ծրագրերի), այն պայմանով, որ թույլ չտրվի հիմնադրամի՝ սույն օրենքի N 1 հավելվածում նախատեսված ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների ծավալների փոփոխություն եւ սույն օրենքի N 5 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ծախսային ծրագրի գծով նախատեսված ծախսերի կրճատում՝ 15 տոկոսի, կամ ավելացում՝ 30 տոկոսի չափով.

15) սույն հոդվածի 1-ին մասում նշված վերաբաշխումներով պայմանավորված փոփոխություններ կատարել սույն օրենքի N 2 եւ NN 4-7 հավելվածներում.

16) 2003 թվականին Հայաստանի Հանրապետությանը նպատակային դրամաշնորհներ տրամադրելու վերաբերյալ դրանց նվիրատուների կամ նվիրաբերողների համաձայնության առկայության դեպքում, ներգրավել այդ դրամաշնորհները որոշակի՝ ինչպես սույն օրենքով նախատեսված, այնպես էլ չնախատեսված ծախսային ծրագրերի իրականացման համար՝ դրանց գծով կատարված ծախսերն ու ստացված եկամուտներն առանձին հավելվածով արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

17) պետական սեփականություն համարվող գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս հաշվարկված վարձակալական վճարները թողնել հիմնադրամների տնօրինությանը՝ որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար՝ առանց սահմանափակման, այդ գումարներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ծախսային մասում՝ որպես պետական բյուջեից հիմնադրամներին կատարված հատկացումներ, իսկ եկամուտներում՝ որպես պետական բյուջե այդ հիմնադրամների կողմից մուծված վարձակալական նույն չափերի վճարների ստացում.

18) մարդասիրական եւ բարեգործական ծրագրերի շրջանակներում՝ ազատ շրջանառության մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն 2002 թվականին ներմուծված ապրանքների դիմաց մաքսային մարմինների կողմից գանձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների՝ ծրագրեր իրականացնող կազմակերպություններին պետական բյուջեից փոխհատուցելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հայտերով կատարման ենթակա, սակայն 2002 թվականին չկատարված փոխհատուցումները, ինչպես նաեւ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կողմից 2002 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման գծով կատարված գործարքներով մատակարարների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններով կատարման ենթակա, սակայն 2002 թվականին չկատարված փոխհատուցումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից՝ առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերն ու ստացված եկամուտներն առանձին հավելվածով արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

19) կապիտալի գործառնություններից եկամուտների գծով՝ սույն օրենքով նախատեսված ընդհանուր գումարը տարվա ընթացքում փաստացի գերազանցած մուտքերը, Երեւան քաղաքի մասով, ուղղել Երեւան քաղաքում 1987-1991 թվականներին պետական կամ հասարակական կարիքների համար իրացված տարածքների բնակտարածություններից զրկված բնակիչների (առաջնահերթության կարգով), ինչպես նաեւ վթարային շենքերի բնակիչների բնակարանային (ներառյալ՝ շենքերի վերաբնակեցման եւ քանդման) եւ այլ համաքաղաքային խնդիրների լուծմանը.

20) ջրային տնտեսության եւ էներգետիկայի համակարգի ընկերությունների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առկա՝ սույն օրենքի 6-րդ եւ 7-րդ հոդվածներով չնախատեսված պարտավորությունների դիմաց ձեռք բերել ստորեւ թվարկված ընկերությունների լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի պետական բաժնեմասը՝ ընդամենը 18,986,000.0 հազար դրամ գումարի չափով, այդ թվում՝ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի գծով՝ 10,312,000.0 հազար դրամ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գծով՝ 4,609,000.0 հազար դրամ, «Երեւանի ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ-ի գծով՝ 283,000.0 հազար դրամ, «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՊՓԲԸ-ի գծով՝ 1,152,000.0 հազար դրամ, եւ ոռոգման համակարգի առանձին ընկերությունների գծով՝ 2,630,000.0 հազար դրամ, նշված գործարքների գծով պետական բյուջեից կատարված ծախսերն ու ստացված բյուջետային եկամուտները (մուտքերը) առանձին հավելվածով արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

21) թույլ տալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին՝ սույն հոդվածի 1-ին, 4-րդ եւ 7-րդ մասերով, 10-րդ հոդվածի 1-ին մասով՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին վերապահված իրավասությունների իրականացման շրջանակներում կատարվող հատկացումների վերաբաշխումներին համապատասխան, ինչպես նաեւ իրենց կանոնադրական լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացման կամ ենթակա հիմնարկները՝ օրենքին համապատասխան պետական ոչ առեւտրային կազմակերպությունների վերակազմակերպման անհրաժեշտությունից ելնելով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով փոփոխել եւ (կամ) լրացնել սույն օրենքի N 10 հավելվածով այդ մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկը.

22) նախորդ տարիների բյուջետային պարտքերի մարման նպատակով սույն օրենքով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի հաշվին 2003 թվականի բյուջետային տարում չմարվող պարտքերի մարման գծով սահմանել մորատորիում՝ մինչեւ երկու տարի ժամկետով.

23) պետական մասնակցությամբ ընկերությունների կողմից պետական բաժնեմասի դիմաց՝ նրանց նախորդ տարիների (բացառությամբ 2002 թվականի) գործունեության արդյունքով պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների գծով առկա չմարված պարտավորությունների չափով մարել այդ ընկերությունների հանդեպ նրանց կողմից պետական պատվերի շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների դիմաց նախորդ տարիների արդյունքով պետական բյուջեի առկա պարտավորությունները՝ առանց սահմանափակումների, դրանց գծով պետական բյուջեից կատարված ծախսերն ու ստացված բյուջետային եկամուտներն առանձին հավելվածով արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

24) նախորդ տարիների պետական բյուջեների մասին օրենքներով սահմանված՝ պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով հիշյալ օրենքներով նախատեսված հատկացումների՝ 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված մնացորդը 2003 թվականի բյուջետային տարում ուղղել Աղետի գոտում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առաջնահերթ ծրագրերի ֆինանսավորմանը՝ կատարված ծախսերն առանձին հավելվածով արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

25) չգերազանցելով պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած, ինչպես նաեւ բյուջետային այլ միջոցների հաշվին իրականացվող ծախսերի գծով սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարները՝ փոխկապակցված փոփոխություններ կատարել սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին եւ սույն հոդվածի 24-րդ մասերի համաձայն իրականացվող ծախսային ծրագրերի ֆինանսավորման աղբյուրներում.

26) փոփոխել եւ (կամ) լրացնել սույն օրենքի N 9 հավելվածով սահմանված հատկացումների բաշխումը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի:

Հոդված 12. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝

1) անհրաժեշտության դեպքում վերաբաշխել սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված գործառնական եւ վարչական ծախսերը (ըստ ենթահոդվածների) այն պայմանով, որ թույլ չտրվի գործառնական եւ վարչական ծախսերի գծով սույն օրենքով հաստատված ընդհանուր սահմանաչափերի գերազանցում, ինչպես նաեւ գործառնական եւ վարչական ծախսերի՝ սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ենթահոդվածի գծով նախատեսված ծախսերի կրճատում՝ 15 տոկոսի, կամ ավելացում՝ 30 տոկոսի չափով.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առկա պարտավորությունների դիմաց, սույն օրենքի 11-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն, ջրային տնտեսության եւ էներգետիկայի համակարգի առանձին ընկերությունների լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերի պետական բաժնեմասի ձեռքբերման գործարքների իրականացմանն աջակցելու նպատակով 2003 թվականի բյուջետային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանը մեկ օրով տրամադրել անտոկոս վարկեր՝ դրանք հաշվի չառնելով կենտրոնական բանկի նկատմամբ կառավարության պարտավորությունների հաշվարկներում:

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2003 թվականի բյուջետային տարվա ընթացքում ուղղակի վարկավորմամբ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորում չիրականացնել.

2) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափաքանակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը 2003 թվականի բյուջետային տարվա ընթացքում կարող է իրականացվել բացառապես «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված՝ ֆինանսական շուկայում պետական արժեթղթերի ձեռքբերման եւ օտարման միջոցով:

Հոդված 14. Սույն օրենքի NN 1-11 հավելվածները համարվում են սույն օրենքի անբաժանելի մասերը:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

30 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-492


17.12.2003 «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին