Armenian      
Կերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.06.2020
Հոդված 1. «Կերի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-141-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 30-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«30) կերային հավելումներ՝ կենդանիների ֆիզիոլոգիական լիարժեքության, հիվանդությունների կանխարգելման (բացառությամբ դեղամիջոցների), նրանց աճի եւ մթերատվության խթանման (բացառությամբ դեղամիջոցների), կերային բաղադրիչների պահպանման, օրգանիզմի կողմից կերերի սննդարար նյութերի յուրացման մակարդակի բարձրացման, նաեւ կերերի համային եւ տեխնոլոգիական հատկությունների բարելավման նպատակով կերաբաժիններին եւ կերերին ավելացվող բուսական, կենդանական կամ մանրէաբանական, հանքային եւ սինթետիկ ծագման արտադրանք կամ դրանց խառնուրդ.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

09.06.2020
Երեւան
ՀՕ-283-Ն