Գրադարանի կողմից մատուցվող ծառայություններ
Գրադարանային հավաքածու Ձեր տրամադրության տակ են հավաքածուի մաս կազմող գրքերը, պարբերականները, ծառայողական օգտագործման նյութերը, տեսաերիզները, ձայներիզները: Օգտվողների պահանջների արդյունավետ բավարարման նպատակով ստեղծվել են թեմատիկ դարակներ:
Դուք կարող եք պատվիրել նյութեր, որոնք գրադարանում չկան, եւ մենք ամենակարճ ժամկետում կտրամադրենք դրանք համացանցից փնտրումների ճանապարհով եւ Ձեզ կհանձնենք թղթային կամ էլեկտրոնային տարբերակով: Էլեկտրոնային փոստի առկայության պայմաններում կարող ենք պատվերն ընդունել եւ առաքել այդ ճանապարհով:
Տեղեկատու- մատենագիտական ծառայության մատուցում Գրադարանը կարող է Ձեր հարցումների հիման վրա կազմել նյութերի ցանկեր՝ անկախ կրիչների ձեւերից, առանձնացնել այդ նյութերը եւ տրամադրել Ձեզ (ժամկետը կախված հարցի բնույթից` 1 ժամից մինչեւ 1 շաբաթ):
Գրադարանը ստեղծել է առկա գրականության եւ պարբերականների էլեկտրոնային գրացուցակ (աշխատանքը շարունակվում է նոր մուտքերին համապատասխան): Դուք կարող եք փնտրումներ կատարել ցանկացած ձեւաչափով, բնութագրիչով եւ պահանջել նյութը գրադարանից: Օգտվողների աշխատանքը հեշտացնելու նպատակով մեկ բազայի մեջ են հավաքված գրքերը եւ վերլուծական նկարագրությունները:
Գրադարանում գոյություն չունեցող նյութերը կարող ենք պատվիրել հայաստանյան հիմնակազմ գրադարաններից: Պատվերը բավարարվում է առավելագույնը երկու օրում:
Գրադարանում եղած նյութերը կարող ենք պատճենահանել եւ տրամադրել Ձեզ` ամսական քսան էջի սահմաններում: |