ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԹԻՎ 26 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
20.12.2022
1. Քննարկված հարցը՝
«Ազգային ժողովի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստի օրակարգի նախագծի հաստատում»
Քվեարկության արդյունքները`
կողմ` 12, դեմ` 0, ձեռնպահ` 0
2. Քննարկված հարցը՝
ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը «2022 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն համաձայնություն տալու մասին»
Քվեարկության արդյունքները`
կողմ` 12, դեմ` 0, ձեռնպահ` 0
Որոշումն ընդունվել է
3. Քննարկված հարցը՝
ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը «Արուսյակ Ջուլհակյանին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին»
Քվեարկության արդյունքները`
կողմ` 12, դեմ` 0, ձեռնպահ` 0
Որոշումն ընդունվել է