ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի 015-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
1. Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի «Ազգային ժողովի յոթերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-015-Ա որոշման.
1) 2-րդ հավելվածում (Հայաստան-Ավստրալիա բարեկամական խումբ) «Արման Աբովյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Ստեփան Ստեփանյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն» բառերը,
2) 20-րդ հավելվածում (Հայաստան-Իրան բարեկամական խումբ) «Վահե Էնֆիաջյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Ստեփան Ստեփանյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն» բառերը,
3) 39-րդ հավելվածում (Հայաստան-Մոլդովա բարեկամական խումբ) հանել «Արտակ Մանուկյան «Իմ քայլը» խմբակցություն» բառերը եւ լրացնել «Արտակ Մանուկյան Խմբի ղեկավար «Իմ քայլը» խմբակցություն» բառերը,
4) 42-րդ հավելվածում (Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խումբ) «Սրբուհի Գրիգորյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Ստեփան Ստեփանյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն» բառերը,
5) 54-րդ հավելվածում (Հայաստան-Վրաստան բարեկամական խումբ) «Արկադի Խաչատրյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Ստեփան Ստեփանյան «Լուսավոր Հայաստան» խմբակցություն» բառերը:
2. Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի 015-Ա որոշումը լրացնել նոր 61-րդ (Հայաստան-Սինգապուր բարեկամական խումբ), 62-րդ (Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ), 63-րդ (Հայաստան-Գվատեմալա բարեկամական խումբ) եւ 64-րդ (Հայաստան-Եթովպիա բարեկամական խումբ) հավելվածներով՝ համաձայն 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հավելվածների :