ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի 010-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում Է . |
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ)» Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին Ազգային ժողովի խորհրդի ԱԺԽՈ-010-Ա որոշման 2-րդ հավելվածում՝ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողով (ՀԱՊԿ ԽՎ)) «Աղվան Վարդանյան «Հայաստան» խմբակցություն» բառերը փոխարինել «Լեւոն Քոչարյան «Հայաստան» խմբակցություն» բառերով: |