ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ
ԹԻՎ 2 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
ք. Երևան,
05 փետրվարի 2018 թվական
ՀՀ ԱԺ նստավայր, 334 սենյակ
ժամը՝ 16.00
- 1. Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագիծը հաստատելու մասին
- 2. Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2018 թվականի փետրվարի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագիծը հաստատելու մասին
- 3. Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2018 թվականի փետրվարի 6-ի հերթական նիստերի ընթացքում «Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի քննարկման տեւողությունը սահմանելու մասին
- 4. Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2018 թվականի փետրվարի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը սահմանելու մասին