ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի 002-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 30.09.2019թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. |
Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 24-ի «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ» Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ԱԺԽՈ-002-Ա որոշման հավելվածում «Նարեկ Մկրտչյան «Իմ քայլը» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Սարգիս Խանդանյան «Իմ քայլը» խմբակցություն» բառերով: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ
2019թ. սեպտեմբերի 30
Երևան
ԱԺԽՈ - 048-Ա