ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 10.02.2020թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով եւ 62-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում Է . |
Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2020 թվականի փետրվարի 11-ին գումարվող հերթական նիստերի ընթացքում «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» (Կ-289-20.09.2019,02.12.2019-ՏՀ-011/1) եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տեւողությունը սահմանել մինչեւ երկու ժամ: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ
2020թ. փետրվարի 10
Երևան
ԱԺԽՈ - 014-Լ