National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 


Հավելված

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի խորհրդի
2017 թվականի մայիսի 26-ի թիվ 1 որոշման


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Կանոնակարգ) սահմանված իր լիազորություններն իրականացնելիս գործում է Կանոնակարգին, Ազգային ժողովի աշխատակարգին և սույն աշխատակարգին համապատասխան:

2. Խորհրդի նիստերը տեղի են ունենում Ազգային ժողովի նստավայրում: Այլ վայրում Խորհրդի նիստ կարող է անցկացվել ըստ անհրաժեշտության՝ Խորհրդի որոշմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ:

3. Խորհրդի արտահերթ նիստ գումարելու մասին Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի նախաձեռնությունն իրականացվում է Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ, որտեղ նշվում են արտահերթ նիստի օրակարգը և անցկացման ժամկետը: Գրությանը կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Եթե գրությունը կամ օրակարգային որևէ հարց սահմանված պահանջներին՝

  1. ) չի համապատասխանում և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է գրությունը կամ օրակարգային տվյալ հարցին առնչվող փաստաթղթերը՝ նշելով պատճառների մասին.
  2. ) համապատասխանում է, ապա Ազգային ժողովի նախագահը նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում հրավիրում է Խորհրդի արտահերթ նիստ:

4. Խորհրդի անդամները Խորհրդի հերթական նիստի հրավիրման մասին տեղեկացվում են ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ, իսկ արտահերթ նիստի հրավիրման մասին ՝ ոչ ուշ, քան երեք ժամ առաջ: Այլ վայրում Խորհրդի նիստ անցկացնելու մասին Խորհրդի անդամները տեղեկացվում են նիստից առնվազն մեկ օր առաջ: Ազգային ժողովի աշխատակազմը (այսուհետ՝ Աշխատակազմ) Խորհրդի նիստերի հրավիրման մասին էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում Խորհդրի անդամներին:

5. Խորհրդի նիստին ներկա Խորհրդի անդամներին գրանցում է Աշխատակազմը:

6. Խորհրդի նիստի սկզբում իրավազորության ապահովման դեպքում նիստը նախագահող ը հայտարարում է նիստը բացված: Եթե Խորհրդի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով Խորհրդի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության՝

  1. ) ապահովման դեպքում նիստը նախագահողը Խորհրդի անդամներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին .
  2. ) չապահովման դեպքում Խորհրդի նիստը համարվում է չկայացած:

7. Ազգային ժողովի նախագահը Խորհրդի քննարկմանը ներկայացնում է Կանոնակարգի 28-րդ հոդվածի 1-ին մասով, բացառությամբ 9-րդ կետի, սահմանված Խորհրդի լիազորությունների իրականացման վերաբերյալ որոշման նախագծեր: Խորհրդի մյուս անդամներն իրավունք ունեն Խորհրդի քննարկմանը ներկայացնելու Կանոնակարգի 28-րդ հոդվածի 1-ին մասով, բացառությամբ 1-ին, 9-րդ, 13-րդ և 14-րդ կետերի, սահմանված լիազորությունների իրականացման վերաբերյալ որոշման նախագծեր:

8. Կանոնակարգի 41-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով, 44-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով, 49-րդ հոդվածի 3-րդ մասով, 52-րդ հոդվածի 6-րդ մասով, 58-րդ հոդվածի 5-րդ մասով, 146-րդ հոդվածի 2.2 մասով և 162-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցերը Խորհրդի քննարկմանը կարող է ներկայացնել իրավասու անձը կամ մարմինը:

(Լր. 19.10.2020, ԱԺԽՈ - 058-Լ)

9. Խորհրդի անդամներն իրավունք ունեն Խորհրդի քննարկմանը ներկայացնելու Խորհրդի որոշման փոփոխության մասին նախագիծ:

10. Խորհրդի հերթական նիստի, ինչպես նաև իր նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի օրակարգի նախագիծը Խորհրդի քննարկմանն է ներկայացնում Ազգային ժողովի նախագահը, իսկ մյուս արտահերթ նիստերինը՝ այդ նիստերը նախաձեռնողների ներկայացուցիչները:

11. Խորհրդի նիստը նախագահողն ունի Կանոնակարգի 52-րդ հոդվածով սահմանված լիազորություններ՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են Խորհրդի նիստը նախագահելու համար:

12. Խորհրդի հերթական նիստում, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում քննարկվող հարցերի հաջորդականությունը որոշում է նիստը նախագահողը, իսկ մյուս արտահերթ նիստերինը՝ այդ նիստերը նախաձեռնողների ներկայացուցիչները:

13. Խորհրդի նիստում հարցերը քննարկվում են Կանոնակարգի 55-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան: Հարակից զեկուցում չի լինում:

14. Հարցեր տալու կամ ելույթ ունենալու ցանկություն ունեցող անձինք դիմում են Խորհրդի նիստը նախագահողին: Հարցերը տրվում են, ինչպես նաև ելույթ ունեցողները հանդես են գալիս ըս տ դիմելո ւ հաջորդականության, նիստը նախագահողի հայտարարությամբ, որով հիշեցվում է հաջորդ հարց տվողի կամ ելույթ ունեցողի անուն - ազգանունը:

15. Հարցի քննարկման ընթացքում՝

  1. ) զեկուցման համար հատկացվում է մինչև տասը րոպե.
  2. ) հարցերի, դրանց պատասխանելու, ինչպես նաև արձագանքելու համար հատկացվում է մինչև երկուական րոպե.
  3. ) ելույթների համար հատկացվում է մինչև հինգական րոպե.
  4. ) նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթների համար հատկացվում է մինչև մեկական րոպե:

16. Խորհրդի նիստը նախագահողի զեկուցման, հարցերի, դրանց պատասխանելու, ինչպես նաև արձագանքելու ժամանակը չի սահմանափակվում:

17. Քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով: Խորհրդի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ: Քվեարկության ընթացքում ձայները հաշվում է նիստը նախագահողը: Քվեարկության պահին նիստը նախագահողին դիմելն արգելվում է:

18. Եթե Խորհրդի նիստում քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացվել է մեկից ավելի նախագիծ կամ առաջարկ, ապա դրանք քվեարկության են դրվում Կանոնակարգի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 3-7-րդ կետերին համապատասխան:

19. Խորհրդի նիստերը ձայնագրում և արձանագրում է Աշխատակազմը: Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում է նիստը նախագահողը:

20. Ազգային ժողովի նախագահի կամ Խորհրդի նիստի օրակարգային հարցի հեղինակի առաջարկությամբ Խորհուրդը կարող է սահմանել հարցի քննարկման հատուկ ընթացակարգ: Այդ ընթացակարգը սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է մինչև հարցի քննարկումն սկսելը: Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել հարց տվողների և ելույթ ունեցողների թիվը, կամ չեն կարող կրճատվել սույն աշխատակարգի 15-րդ կետով սահմանված ժամկետները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am