ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԱԺԽՈ-006-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում Է. |
Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ», Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀԽՎ) եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին Ազգային ժողովի խորհրդի ԱԺԽՈ-006-Ա որոշման 2-րդ հավելվածում՝ (Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողով (ՍԾՏՀԽՎ)) «Աղվան Վարդանյան «Հայաստան» խմբակցություն» բառերը փոխարինել «Գեղամ Մանուկյան «Հայաստան» խմբակցություն» բառերով: |