ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 009-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական oրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
1. Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հուլիսի 11-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 009-Լ որոշման Հավելվածի`
1) 16-րդ կետում «, ինչպես նաեւ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերը հանել եւ «21 օր առաջ:» բառերից հետո լրացնել «Ազգային ժողովի նախագահն այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)» նախադասությունով։
2) 19-րդ կետում «խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ Հանձնաժողովի նախագահի հետ» բառերը փոխարինել «իրազեկելով Ազգային ժողովի նախագահին եւ Հանձնաժողովի նախագահին բառերով։»։
3) 21-րդ կետում «քարտուղարի ներկայացմամբ» բառերից հետո լրացնել «` համաձայնեցնելով Պատվիրակության ղեկավարի հետ» բառերով։
4) 25-րդ կետում «հրավիրվում է» բառը փոխարինել «ըստ անհրաժեշտության կարող է հրավիրվել» բառերով։
5) 27-րդ կետում «ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահը» բառերը փոխարինել «խորհրդակցելով Հանձնաժողովի նախագահի հետ,» բառերով։
6) 31-րդ կետում «, իսկ պատճենը` Հանձնաժողով» բառերը փոխարինել «ով ուղարկում է Հանձնաժողովի նախագահին» բառերով։
7) 35-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ. «Տեղեկատվության փոխանակման, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում համակարգված եւ արդյունավետ աշխատանք ապահովելու նպատակով Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովի նախագահը, ըստ անհրաժեշտության, հրավիրում է խորհրդակցություն Պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: