Տպել
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


        Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
        1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա հետեւյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-816-15.04.2024-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում
837-30.04.2024-ՖՎ
3. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրում լրացում կատարելու մասին
Կ-831-23.04.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4. ա) «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Կ-832-26.04.2024,17.05.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-8321-26.04.2024,17.05.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-8322-26.04.2024,17.05.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5. Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն
Կ-836-30.04.2024-ՖՎ-012/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6. ա) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-839-03.05.2024-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-8391-03.05.2024-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-8392-03.05.2024-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-8393-03.05.2024-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

        2. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած հետեւյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
Պ-786-28.02.2024,17.05.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` Արփինե Դավոյան
2. ա) «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-804-22.03.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
Կ-8041-22.03.2024-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-811-01.04.2024-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4. «Հանրակրթության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
Կ-814-03.04.2024-ԳԿ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-815-09.04.2024-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6. «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-823-17.04.2024-ԱՍ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7. «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւը վավերացնելու մասին
Կ-828-22.04.2024-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

        3. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած, ինչպես նաեւ Կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չստացած հետեւյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները


ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԱ. ՍԻՄՈՆՅԱՆ
2024 թվական, մայիսի 21
քաղ. Երեւան
ԱԺՈ-711-Լ