ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱԶՄԸ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՓՈՐՁԱԳԵՏ (ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ)
Հեռախոս՝ 011 513-384
Էլ-հասցե՝ pbo@parliament.am
Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետը՝
- իրականացնում է Բյուջետային գրասենյակի փորձագետների աշխատանքի անմիջական համակարգումը, կազմակերպումը և վերահսկումը (աշխատանքի կազմակերպում, մեթոդական աջակցություն և անհրաժեշտության դեպքում փորձագետների աշխատանքային պարտականությունների վերաբաշխում),
- պատրաստում է պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագիրը,
- պատրաստում է պետական բյուջեի նախագծի ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտների մշտական հանձնաժողովի մասով,
- տրամադրում է տեղեկատվություն պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ,
- իրականացնում է պետական բյուջեի եկամուտների` ըստ հարկերի, տուրքերի, պաշտոնական դրամաշնորհների և այլ եկամուտների տեսակների, ինչպես նաև պետական բյուջեի ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների և պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների առցանց դիտարկում` տվյալ տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի հավելվածների մանրամասնությունների մակարդակով,
- աջակցում է Բյուջետային գրասենյակի պատրաստած հարցերի, հարցումների և հարցապնդումների ձևակերպմանը,
- պատրաստում է պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը,
- պատրաստում է պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտների մշտական հանձնաժողովի մասով,
- պատրաստում է պետական բյուջեի կատարման (եռամսյակային) ընթացքի վերաբերյալ ՀՀ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագիրը,
- տրամադրում է տեղեկատվություն Հաշվեքննիչ պալատի տարեկան, ընթացիկ հաշվետվությունների և եզրակացությունների վերաբերյալ,
- տրամադրում է տեղեկատվություն պետական բյուջեի կատարման ընթացքում ՀՀ կառավարության կողմից իր լիազորությունների շրջանակում կատարված փոփոխությունների վերաբերյալ,
- տրամադրում է աջակցություն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին ծրագրային բյուջետավորման ներդրման և կատարելագործման աշխատանքներում,
- իրականացնում է Բյուջետային գրասենյակի գործառույթներից բխող այլ լիազորություններ:
ՓՈՐՁԱԳԵՏ
Հեռախոս՝ 011 511-630
Էլ-հասցե՝
Բյուջետային գրասենյակի փորձագետի գործունեության ոլորտներն են մակրոտնտեսական շրջանակը, պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը (ընդհանուր), ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները, արտաբյուջետային միջոցները, պետական բյուջեի դեֆիցիտը և պետական պարտքը:
Բյուջետային գրասենյակի փորձագետը՝
-
մասնակցում է Բյուջետային գրասենյակի աշխատանքների իրականացմանը և կատարում է համակարգող փորձագետի հանձնարարականները,
-
պատրաստում է տեղեկանքներ պետական բյուջեի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը և ելքերը ծրագրային և/կամ այլ ձևաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ,
-
պատրաստում է պետական բյուջեի նախագծի ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ՝ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման ոլորտի և Արտաքին հարաբերությունների ոլորտի մշտական հանձնաժողովների մասով,
-
աջակցում է պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների ձևակերպմանը` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ, ինչպես նաև տրամադրում է տեղեկատվություն պետական բյուջեի նախագծում ընդունված առաջարկությունների վերաբերյալ՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի և պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի,
-
իրականացնում է պետական բյուջեի եկամուտների` ըստ հարկերի, տուրքերի, պաշտոնական դրամաշնորհների և այլ եկամուտների տեսակների, ինչպես նաև պետական բյուջեի ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների և պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների առցանց դիտարկում` տվյալ տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի հավելվածների մանրամասնությունների մակարդակով,
-
.պատրաստում է տեղեկանքներ պետական բյուջեի եկամուտների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների), ինչպես նաև պետական բյուջեով հատկացվող, հատկացված միջոցների (այդ թվում` արտաբյուջետային միջոցների) ծախսման վերաբերյալ,
-
պատրաստևմ է տեղեկանքներ Հայաստանի Հանրապետության պետական պարտքի վերաբերյալ, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա
պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի
սպասարկման ազդեցության և Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց
տրամադրած դրամաշնորհների վերաբերյալ. -
պատրաստևմ է տեղեկանքներ պետական բյուջեի նախագծի և պետական բյուջեի կատարման ընթացքում պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների, պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի), դրա ֆինանսավորման աղբյուրների, պետական բյուջեի պարտքերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական պարտքի, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա վարկերի սպասարկման ազդեցության և Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից տրամադրված դրամաշնորհների վերաբերյալ,
-
պատրաստում է պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ՝ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման ոլորտի և Արտաքին հարաբերությունների ոլորտի մշտական հանձնաժողովների մասով,
-
աջակցում է հարցերի, հարցումների և հարցապնդումների ձևակերպմանը,
-
աջակցում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին ծրագրային բյուջետավորման ներդրման և կատարելագործման աշխատանքներում,
-
կարող է ներկա գտնվել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների դռնբաց նիստերին,
-
Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետի հանձնարարությամբ իր գործառնական պարտականությունների շրջանակում մասնակցում է Բյուջետային գրասենյակի գործառույթներից բխող հիմնախնդիրների լուծմանը,
-
կարող է ներկա գտնվել պետական բյուջեի նախագծի, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության և պետական բյուջեի կատարման (եռամսյակային) ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի քննարկումներին` Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կամ նրանց համատեղ նիստերին:
ՓՈՐՁԱԳԵՏ
ԱՐԹՈՒՐ ԾՊՆԵՑՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Հեռախոս՝ 011 511-630
Էլ-հասցե՝ artur.tsepnetsyan@parliament.am
Բյուջետային գրասենյակի փորձագետի գործունեության ոլորտներն են պետական կառավարումը և տեղական ինքնակառավարումը, պաշտպանությունը, հասարակական կարգը, դատական գործունեությունը, պետական բյուջեի պահուստային ֆոնդը, դասընթացների կազմակերպումը և գործավարությունը:
Բյուջետային գրասենյակի փորձագետը՝
- պատրաստում է տեղեկանքներ պետական բյուջեի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը և ելքերը ծրագրային և/կամ այլ ձևաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ,
- կազմակերպում է ծրագրային բյուջետավորման ձևաչափի վերաբերյալ դասընթացներ,
- պատրաստում է պետական բյուջեի նախագծի ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ՝ Պետական-իրավական ոլորտի, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ոլորտների, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային ոլորտների, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտների մշտական հանձնաժողովների մասով,
- աջակցում է պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների ձևակերպմանը` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ, ինչպես նաև տրամադրում է տեղեկատվություն պետական բյուջեի նախագծում ընդունված առաջարկությունների վերաբերյալ՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի և պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի,
- աջակցում է հարցերի, հարցումների և հարցապնդումների ձևակերպմանը,
- պատրաստում է պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ՝ Պետական-իրավական ոլորտի, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ոլորտների, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային ոլորտների, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտների մշտական հանձնաժողովների մասով,
- պատրաստում է տեղեկանքներ պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ` ներառյալ կատարման ընթացքում ՀՀ կառավարության կողմից իր լիազորությունների շրջանակում կատարված փոփոխությունների,
- իրականացնում է Բյուջետային գրասենյակի գործավարությունը,
աջակցում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին ծրագրային բյուջետավորման ներդրման և կատարելագործման աշխատանքներում,
ՓՈՐՁԱԳԵՏ
ԿԱՐԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ
Հեռախոս՝ 011 511-630
Էլ-հասցե՝ karine.badalyan@parliament.am
Բյուջետային գրասենյակի փորձագետի գործունեության ոլորտներն են առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, կրթություն, հանգիստ, մշակույթ և կրոն:
Բյուջետային գրասենյակի փորձագետը՝
1.մասնակցում է Բյուջետային գրասենյակի աշխատանքների իրականացմանը և կատարում է համակարգող փորձագետի հանձնարարականները,
2.պատրաստում է տեղեկանքներ պետական բյուջեի նախագծում, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում բյուջետային մուտքերը և ելքերը ծրագրային և/կամ այլ ձևաչափով ներկայացված փաստաթղթի վերաբերյալ,
3.պատրաստում է պետական բյուջեի նախագծի ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ Առողջապահության, մայրության և մանկության ոլորտների, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտների, Սոցիալական ոլորտի մշտական հանձնաժողովների մասով,
4.աջակցում է պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների ձևակերպմանը` անհրաժեշտության դեպքում իրականացնելով հաշվարկներ, ինչպես նաև տրամադրում է տեղեկատվություն պետական բյուջեի նախագծում ընդունված առաջարկությունների վերաբերյալ՝ ըստ ծախսերի բյուջետային դասակարգման համապատասխան հոդվածի և պետական բյուջեի նախագծի աղյուսակի համարի,
5.պատրաստում է պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ճյուղային, ծրագրային, ոլորտային ամփոփ նկարագրեր և տեղեկանքներ՝ Առողջապահության, մայրության և մանկության ոլորտների, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտների, Սոցիալական ոլորտի մշտական հանձնաժողովների մասով,
6.աջակցում է հարցերի, հարցումների և հարցապնդումների ձևակերպմանը,
7.աջակցում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին ծրագրային բյուջետավորման ներդրման և կատարելագործման աշխատանքներում,
8.պատրաստում է տեղեկանքներ պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ` ներառյալ կատարման ընթացքում ՀՀ կառավարության կողմից իր լիազորությունների շրջանակում կատարված փոփոխությունների,
9.կարող է ներկա գտնվել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների դռնբաց նիստերին,
10.Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետի հանձնարարությամբ իր գործառնական պարտականությունների շրջանակում մասնակցում է Բյուջետային գրասենյակի գործառույթներից բխող հիմնախնդիրների լուծմանը,
11.կարող է ներկա գտնվել պետական բյուջեի նախագծի, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության և պետական բյուջեի կատարման (եռամսյակային) ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի քննարկումներին` Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կամ նրանց համատեղ նիստերին:
աջակցում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին ծրագրային բյուջետավորման ներդրման և կատարելագործման աշխատանքներում,