Գիտնականների հետ հանդիպումները արդեն ավանդույթ են դարձել. նրանք հաճախ են հյուրընկալվում Ազգային ժողովում, իսկ այս անգամ Ազգային ժողովի
նախագահն էր նրանց հյուր գնացել. ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության, Բունիաթյանի անվան կենսաքիմիայի, Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտների աշխատակիցների հետ հանդիպման առանցքում գիտության պահպանության ու զարգացման հայեցակարգի, ֆինանսավորման, գիտնականների կենսապահովման, փոխարինող սերնդի ձեւավորման հարցերն էին:
Աժ նախագահը կարեւորեց գիտության պետական հայեցակարգի ձեւավորումը եւ նշեց, որ գիտական ոլորտում լուրջ խնդիրներ են կուտակվել, որոնց լուծման համար անխուսափելի են բարեփոխումները. «Եթե բարեփոխումներն ավելի վաղ իրականացնեինք, գիտությունն այս վիճակում չէր լինի: Հզոր կարող է լինել այն պետությունը, որն արժանի ուշադրություն է հատկացնում գիտնականներին»
` ասաց Աժ նախագահը: Նշվեց, որ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները եղել են ակադեմիական համակարգի բոլոր ինստիտուտներում ու կատարել են հիմնահարցերի գույքագրում: Արդյունքում` աշխատանքային խմբերի առաջարկությունները շուտով կներկայացվեն համապատասխան նախարարություններին: Ի պատասխան գիտահետազոտական ինստիտուտների կարգավիճակի փոփոխության հարցին (որն արդեն քննարկվել է ԱԺ նախագահին
կից գիտնականների խորհրդում)` Արթուր Բաղդասարյանն ասաց, որ մինչեւ սեպտեմբեր այդ հարցը օրենսդրական լուծում կստանա, որպեսզի ինստիտուտներին հնարավորություն տրվի իրենց գիտական արտադրանքը վաճառելով` հոգալ սեփական ծախսերը:
ԳԱԱ ակադեմիկոս Կոնստանտին Ղարագյոզյանն առաջարկեց ԱԺ Վերահսկիչ պալատի բացահայտումների արդյունքում պետական բյուջե վերադարձված գումարները նպատակաուղղել գիտության զարգացմանը եւ Աժ նախագահը համաձայնեց, որ այդ գումարների մի մասը կարելի է ուղղել գիտության զարգացմանը, մի մասն` այլ ոլորտների: Խորհրդարանի նախագահը նշեց նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի գիտնականների ու գիտահետազոտական ինստիտուտների միջեւ կապերի վերականգնման անհրաժեշտության մասին: ՌԴ- պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` երկու երկրների խորհրդարաններն աջակցելու են համատեղ գիտական ծարգերի ֆինանսավորմանը:
Գիտնականների առաջադրած հարցերից էին` նախկինում գործող բարոյական խրախուսման համակարգի վերականգնման, գիտնականների գրքերը տպագրելու, գիտնականների թոշակները բարձրացնելու խնդիրները: Խորհրդարանի նախագահն ասաց, որԱԺ շքանշաններ ու պատվոգրեր է շնորհում գիտնականներին, ԳԱԱ նախագահության ներկայացրած50 գրքերի տպագրությունն արդեն իրականացել է ԱԺ նախագահի ֆինանսավորմամբ եւ այդ ծրագիրը շարունակվելու է: Անդրադառնալով երիտասարդ գիտնականների խնդրին` Արթուր Բաղդասարյանն ասաց, որ գիտության ծերացումը լրջագույն խնդիր է եւ երիտասարդ գիտնականների խրախուսման համար ստեղծվել է ԱԺ նախագահի հատուկ մրցանակ ու դրամական պարգեւ` նրանց բարոյապես ու նյութապես աջակցելու համար:
Գիտնականներին հետաքրքրում էր նաեւ կենսաթոշակի բարձրացման հարցը. Աժ նախագահը ասաց, որ կենսաթոշակային ու ապահավոգրական համակարգերում լուրջ բարեփոխումներ են սպասվում. մասնավորապես արդեն լուծված է թոշակի նշանակման ժամանակ աշխատանքային ստաժը հաշվի առնելու հարցը:
Նույն օրը Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը այցելեց «Մարս» գործարան: Ռուսաստանի Դաշնություն ապրիլյան պաշտոնական այցի բոլոր հանդիպումներում Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը բարձրացնում էր «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին հանձնված ձեռնարկությունների վերագործարկման խնդիրը: «Մարս» գործարան այցի նպատակը կատարված աշխատանքը տեսնելն էր: «Մարսն» այժմ ունի 310 աշխատող, աշխատում է իր հզորության 10 տոկոսով, էլեկտրոնային ու մետաղամշակման առարկաների սպառման շուկա ունենալով միայն Հայաստանը: Տնօրեն Սամվել Գրիգորյանը «Մարս»-ի արտադրամասերի պետերի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ ձեռնարկության խնդիրները ներկայացրեց Արթուր Բաղդասարյանին` նշելով, որ մտահոգությունների շրջանակում ոչ միայն սպառման շուկան է, այլեւ էլեկտրաէներգիայի մատակարարումն ու ավելացված արժեքի հարկը:
Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը խորհրդակցության ժամանակ (որին ներկա էին Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները) ասաց, որ «Մարսի» գործարկումը արդեն ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական խնդիր է:
«Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին հանձնվածձեռնարկությունները աշխատելու մասին լիակատար փոխըմբռնում կա Ռուսաստանի իշխանությունների հետ: Ապրիլյան պաշտոնական այցի ժամանակ նրանք խոստացան, որ «Մարսը» կներառվի պաշտպանական պետպատվերի մեջ: Գործարանի աշխատանքը անհրաժեշտություն է` նոր աշխատատեղեր ստեղծելու համար: «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին հանձնված ձեռնարկությունների վերագործարկման խնդիրը կքննարկվի նաեւ Ազգային ժողովում` մայիսի 17-ին` Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության 9-րդ նիստի ժամանակ: