ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Բենիլյուքսի երկրներ` Բելգիայի Թագավորություն, Նիդեռլանդների Թագավորություն, Լյուքսեմբուրգ եւ Եվրամիություն:
Մայիսի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Բրյուսելում` Սենատի նախագահի, Ներկայացուցիչների պալատի նախագահի, Բելգիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների, հասարակական, քաղաքական, գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումներ կլինեն նաեւ Բելգիայի ադամանդագործության կենտրոնի ղեկավարի եւ հայ համայնքի անդամների հետ:
Մայիսի 24-ին նախատեսված են հանդիպումներ Եվրոպական հանձնաժողովում եւ խորհրդարանում:
Մայիսի 25-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը Նիդեռլանդների Թագավորության մայրաքաղաքում հանդիպումներ կունենա Ներկայացուցիչների պալատի նախագահի, Սենատի նախագահի, Ներկայացուցիչների պալատի արտաքին եւ եվրոպական հանձնաժողովների անդամների հետ: Հաագայում հանդիպումներ կլինեն նաեւ Նիդեռլանդների Թագավորության միջազգային հարաբերությունների ինստիտուտում:
Մայիսի 27-ին Լյուքսեմբուրգում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությանը կընդունեն մեծ դուքս Հենրին, խորհրդարանի նախագահը, արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովների նախագահները, արտաքին գործերի եւ միգրացիայի հարցերի նախարարը:
Նույն օրը պատվիրակությունը կվերադառնա Երեւան: