ԼՈՒՅՍ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԵՐԿՈՒ Ձեւ ԿԱ` գտնում էԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-Պարոն Բաղդասարյան, օգոստոսի 29-ին հրավիրված է ԱԺ արտահերթ նստաշրջան` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Ձեր կարծիքով` ընդդիմությունը ի՞նչ դիրք կունենա:
-Ընդդիմության մասնակցությունը Սահմանադրության փոփոխության գործընթացներին ունի կարեւոր նշանակություն: Ես որպես ԱԺ նախագահ կարեւոր եմ համարում, որ սահմանադրական բարեփոխումները կատարվեն հնարավորինս լայն հասարակական համաձայնության մթնոլորտում: Ի վերջո, պետք է գիտակցենք, որ բարեփոխումները վերաբերում են ոչ միայն երկրի ներկային, այլեւ ապագային: Գործող Սահմանադրությունը բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը, բայց այս տարիների ընթացքում բարեփոխումների անհրաժեշտություն է առաջացել` հաշվի առնելով եւ երկրի զարգացումը, եւ միջագային հանրության առաջարկությունները: Սահմանադրությունը երկարաժամկետ գործողության եւ բոլորիս համար է: Ելնելով այս փիլիսոփայությունից` ես նորիցդիմում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին` պատրաստակամ լինելովմինչեւ օգոստոսի 29-ի արտահերթ նստաշրջանը քննարկել նրանց բոլոր առաջարկությունները: Իմ դռները միշտ բաց են, նրանք կարող են բոլոր կոնստորւոկտիվ առաջարկությունները ներկայացնել, որպեսզի29-ին ունենանք ավելի բարեփոխված տեքստ: Բոլորին հրավիրում եմ համագործակցության սահմանադրության բարեփոխումների շուրջ: Ի վերջո` եթե խոսում ենք ժողովրդավարական Հայաստան ունենալու անհրաժեշտության մասին, պետք է սկսենք երկրի Հիմնական օրենքից: Ժողովրդավարությունն ավելի շատ օրենք պետք է լինի, քան բացառություն օրենքներից, յդ իսկ պատճռով պիտի սկսենք Հիմնական օրենքից, որը ենթադրելու է իշխանության թեւերի իրական տարանջատում, ազատ, պաշտպանված մարդու իրավունքների համակարգ, անկախ դատաիրավական համակարգ, ուժեղ տեղական ինքնակառավարում, ազատ մամուլ:
-ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը հստակ մատնանշեց սուլիսում, որ Սահմանադրության հանրաքվեի ձախողման դեպքում Հայաստանի նկատմամբ սանկցիաներ կկիրառվեն: Ձեր կարծիքով` ի՞նչ է սպասում Հայաստանին:
-Ես կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխումները վերաբերում են ոչ միայն Հայաստանի իշխանություններին կամ ընդդիմությանը, այլ ամբողջ երկրին ու ժողովրդին: Խայտառակ լինելու հեռանկարըձեռնտու չի կարող լինել որեւէ ուժի, որը մտածում է երկրի ապագայի մասին: Հասարակական հնարավորինս լայն համաձայնության կայացումը այս հարցում անհրաժեշտություն է: Ինչ խոսք, պատժամիջոցներ կլինեն, եւ կվերաբերեն ոչ միայն Հայաստան-ԵԽ, այլեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, իսկ դա նշանակում է շուրջ 50 երկրների ու տարաբնույթ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների վատացում, որը որ մեկին էլ անհրաժեշտ չէ: Ես համոզված եմ, որ սահմանադրական բարեփոխումները նախեւառաջ պետք են Հայաստանին, հետո ԵԽ-ին կամ ԵՄ-ին: Այս մասին է պետք մտածել: Իվերջո` լույս տարածելու երկու ձեւ կա` կամ դու կարող ես լույս վառել, կամ դառնալ այն հայելին, որն արտացոլում է լույսը:
Մ.Ե.