-ՕԵԿ-ը եւ անձամբ Արթուր Բաղդասարյանը մտավախություն չունե՞ն, որ «կրակն իրենց վրա են վերցնում» Մհեր Շահգելդյանին կոալիցիայի կողմից նշանակելով շտաբի պետ: Մհեր Շահգելդյանը կիրթ անձնավորություն է, որն անվերապահորեն ընդունվում է Եվրոպայում: Բայց այստեղ կան ուժեր, որոնք բավականին հեռու են կիրթ լինելուց եւ նոյեմբերյան հանրաքվեում փորձելու են կյանքի կոչել իրենց «ծրագիրը»: Մինչդեռ գիտենք, որ նման դեպքերում ամեն խախտում ու կեղծիք կոտրվում է շտաբի պետի գլխին:
-Բազմիցս առիթ ենք ունեցել հայտարարելու, որ ՕԵԿ-ը բարեփոխումներ իրականացնող քաղաքական կազմակերպություն է, եւ մենք 2003 թ. հաղթելով ընտրություններում` իշխանության մաս ենք կազմել այնպիսի դրական փոփոխություններ կատարելու համար, որոնք բխում են երկրի եւ ժողովրդի շահերից: ՕԵԿ-ը համոզված է, որ սահմանադրական բարեփոխումները կարեւոր քաղաքական նշանակություն ունեն եւ եղել է այդ գործընթացի նախաձեռնողներից մեկը: Եվ ոչ միայն նրա համար, որ այն ներառված է մեր միջազգային պարտավորությունների մեջ, այլ նաեւ, որբերելու է դրական զարգացումներ հենց երկրի ներսում մեր ժողովրդի համար առավել երկարատեւ տեսլականում:
Այս փիլիսոփայության կոնտեքստում ենք մենք նաեւ դիտարկում Մհեր Շահգելդյանի նախընտրական շտաբի համակարգողի առաջադրումը, որն ի դեպ կատարվել է ՀՀ նախագահի կողմից եւ կոալիցիայի որոշմամբ: ՕԵԿ-ը ճիշտ չի համարել եւ այսօր էլ դեմ է իր իսկհամահեղինակած նախագծի քարոզչության համար նախատեսված պատասխանատվություն ստանձնելուց հրաժարվելուն:Եվ` հետոՄհեր Շահգելդյանը ընդամենը համակարգում է աշխատանքը,եւ կոալիցիոն մյուս ուժերը նույն չափով մասնակցում են գործընթացին եւ կրումեն պատասխանատվություն այդ գործընթացի համար:
Ինչ վերաբերում է խախտումներին, ապաայդ առնչությամբ իմ եւ ՕԵԿ-ի հայտարարություններին բոլորը քաջածանոթ են: Մեզ կեղծված հանրաքվե անհրաժեշտ չէ եւ մենք հնարավորն անելու ենք բաց ու թափանցիկ գործընթաց կազմակերպելու համար: Բնականաբար, կարող են լինել, նաեւ պղտոր ջրում ձուկ որսացողներ: Այո, այստեղ մենք բոլորս անելիք ունենք` եւ դատապարտելու, եւ պայքարելու նմանների դեմ: Ի վերջո 2003 թ. առանց որեւէ քարոզչության Սահմանադրության նախագիծը ավելի քան 500 հազ. կողմ ձայներ ստացավ: Ընդունենք, որ այսօր վիճակն այլ է: Մարդիկ օրեցօր ավելի ու ավելի շատ են տեղեկացվում, միջազգային հանրությունն է աջակցում սահմանադրական բարեփոխումներին եւ ի վերջո, ակնհայտ է, որ այն նպաստելու է ինստիտուցիոնալ ժողովրդավարության զարգացմանը երկրում:
-Սահմանադրական հանրաքվեն, ըստ Ձեզ, կդառնա՞ իշխանափոխության հիմնաքար:
-Սահմանադրական հանրաքվեն չի կարող դառնալ իշխանափոխության հիմնաքար այն պարզ պատճառով, որ չի լուծում իշխանության ձեւավորման խնդիր եւ միտված չէ համապետական մակարդակով իշխանության կազմավորմանը, որպեսզի այն հնարավոր լինի վիճարկել ընտրական գործընթացի մասնակիցների կողմից: Ավելին, հանրաքվեն հարկավոր չէ դիտարկել նաեւ իբրեւ իշխանության կամ ընդդիմության հակադրության խնդիր. հանրաքվեն ավելի շատ պետական պարտավորություն է իրենից ներկայացնում, որ ստանձնել է երկիրը, ինչպես նաեւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը, միջազգային հանրության առաջ: Այնպես որ,այն որպես իշխանափոխություն դիտելու հնարավորությունները ես չեմ տեսնում: Միեւնույն ժամանակ ցանկանում եմ մատնանշել, որ դա ամենեւին չի նշանակում, որ այն ամեն գնով պետք է անցկացնել: Ամենեւին ոչ: Երկրին անհրաժեշտ է բաց ու թափանցիկ հանրաքվե, երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս բաց ու թափանցիկ եւ վստահություն ներշնչող գործընթաց:
-Ավանդների խնդիրն առաջ քաշելուն խիստ դեմ էր վարչապետը եւ ՀՀԿ-ն: Հետո, սակայն, ստացվեց այնպես, որ կողմ եղան եւ վարչապետը, եւ ՀՀԿ-ն: Այն տպավորությունն է,որ ավանդների վերադարձի նախաձեռնությունն իր ձեռքն առավ Անդրանիկ Մարգարյանը:
- Ավանդների վերադարձը համատեղ քաղաքական որոշման արդյունք է, եւ այդ մասին հստակ հայտարարեցին եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, եւ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը` բյուջեի քննարկումների ժամանակ: Եվ ըստ էության բյուջեում մենք արդեն ունենք փայլուն ձեւակերպումներ, եւ շրջանառության մեջ եղածօրինագծի դրույթները ամբողջությամբ տեղափոխվել են բյուջեի մասին օրինագծի մեջ: Այսինքն` խնդիրը կանոնակարգվում է օրենքով: Գիտեք` պարտությունը որբ ու անտեր է, իսկ հաղթանակները բազմաթիվ տերեր ունեն: Այն ժամանակ, երբխնդիրը չէր լուծվում, բոլորը մեղադրում էին ինձ եւ ՕԵԿ-ին: Հարյուրավոր հարցազրույցներ, հրապարակումներ, հեռուստա եւ ռադիոհաղորդումներ են պատրաստվել վարկաբեկելու համար մեզ: Այսինքն, եթե խնդիրը չէր լուծվում, վարկաբեկվում էր «Օրինաց երկիրը», իսկ եթե լուծվում է, ապա շահում են բոլորը: Ես գոհունակությամբ ցանկանում եմ փաստել, որ ավանդներիվերադարձը հետեւողական քաղաքական պայքարի արդյունք է, որը տվեց իր պտուղները, եւ մենք կկատարենք մեր պարտքը ավագ մեր սերնդակիցների եւ նրանց ժառանգների առաջ` վերադարձնելով նրանց տարիների արդար վաստակը, որն ամփոփվում է ավանդներ բառի մեջ: Այս առնչությամբ արդեն իսկ բյուջեի մասին օրենքում ամրագրված են շատ կարեւոր մի շարք իրողություններ: Նախ` առաջինը Հայաստանում ավանդները կվերադարձվեն բավականին բարձր ինդեքսացիայով, երկրորդ` ավանդների վերադարձը տեղի կունենա ըստ սոցիալական առաջնահերթությունների (ընտանեկան նպաստառուների ցանկում գտնվող 70 տարին լրացած եւ դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներ, 70 տարեկան կենսաթոշակառուներ, միայնակ կենսաթոշակառուներ, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ եւ նրանց հավասարեցված անձինք, ՀՀ պաշտպանության 1990-1994 թթ. ընթացքում մարտական գործողությունների մասնակցած անձինք եւ նրանց ընտանիքների անդամներ, դրա հետեւանքով հաշմանդամություն ձեռքբերած անձինք եւ նրանց ընտանիքի անդամներ, զոհվածների ընտանիքների անդամներ, 1-ին, 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամներ, ՀՀ պաշտպանության 1990-1994 թթ. ընթացքում մարտական գործողություններից տուժած սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ, երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակիչներ, բազմազավակ ծնողներ եւ նրանց երեխաներ), եւ այն ամրագրվեց բյուջեի մասին օրենքում, բյուջետային ուղերձում: Ամենակարեւորը` ամեն տարի պետական բյուջեի հետ միասին ներկայացվելու է ավանդների վերադարձման առանձին պետական ծրագիր: 2006 թվականի այդ պետական ծրագիրը կա: Երաշխավորվելու է ավանդների վերադարձը «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» շրջանակներում, որը նախատեսվում է ավարտել 2015 թվականին, այսիքն` մինչեւ 2015 թվականը, ավանդները կվերադարձվեն «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում» ընդգրկված ավանդատուներին, որոնք կազմում են շուրջ 128000 ընտանիք, որոնցից նախնական տվյալներով արդեն իսկ մոտ 50000 ընտանիք, այսինքն` մոտ 200000 մարդ կստանան իրենց ավանդները: Ավանդների վերադարձման գործընթացը նույնպես օրենքով երաշխավորվում է, որին ես մեծ կարեւորություն եմ տալիս: Եվ ըստ էության` այս ամենը երաշխավորվելու է պետական միջինժամկետ ծախսային ծրագրով:Գիտեք` ես կարծում եմ, որ տեղին չէ ավանդների վերադարձման դափնիները հիմա կամ հետո բաժանել, կարեւորը տասնամյակներով սառեցված խնդրին լուծում գտնելն է, եւ ես ուրախ եմ, որ այսօր հանրապետության բյուջեն այդ ֆինանսական հնարավորությունը տալիս է, քաղաքական ուժերն էլ բավարար կամք ունեցան` համատեղ ջանքերով խնդրին քաղաքական-իրավական լուծում տալու համար:
-Այսօր հաճախ է քննարկվում նախագահի իրավահաջորդի հարցը: Տրվում են Սերժ Սարգսյանի եւ Ձեր անուն-ազգանունները: Իմիջի առումով մի՞թե շահավետ է լինել Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդը:
-Մի անգամ արդեն ասել եմ` Հա՟յաս՟տա՟նում նա՟խա՟գա՟հի բազ՟մա՟թիվ թեկ՟նա՟ծու՟ներ կան` թե ընդ՟դի՟մու՟թյան եւ թե իշ՟խա՟նու՟թյան դաշ՟տում: Այս հար՟ցում մենք կար՟ծեք թե պա՟կաս չու՟նենք: Ինչ վե՟րա՟բե՟րում է Սերժ Սարգ՟սյա՟նին կամ ինձ, ա՟պա նման հա՟վակ՟նու՟թյան մա՟սին հայ՟տա՟րա՟րու՟թյուն ո՟րե՟ւի՟ցե տեղ ոչ Սերժ Սարգսյանն է ա՟րել, ոչ էլ ես, այն՟պես որ ա՟ռանց այդ էլ խառ՟նի՟ճա՟ղանջ եւ լա՟րում՟նե՟րի են՟թա՟կա քա՟ղա՟քա՟կան դաշ՟տում նոր լար՟վա՟ծու՟թյուն մտցնե՟լու անհ՟րա՟ժեշ՟տու՟թյուն չկա: Ընտ՟րու՟թյուն՟նե՟րին դեռ ժա՟մա՟նակ կա: Ինչ վե՟րա՟բե՟րում է ի՟րա՟վա՟հա՟ջորդ ե՟րե՟ւույ՟թին, ես ար՟դեն հայ՟տա՟րա՟րել եմ, որ ոչ թե ի շխա՟նու՟թյու՟նը պետք է ծնի իշ՟խա՟նու՟թյուն, այլ ժո՟ղո՟վուր՟դը պետք է ծնի իր իշ՟խա՟նու՟թյունն՝ ա՟զատ, ար՟դար ընտ՟րու՟թյուն՟նե՟րի ար՟դյուն՟քում: Հա՟կա՟ռակ պա՟րա՟գա՟յում՝ ցան՟կա՟ցած զար՟գա՟ցում բե՟րե՟լու է խիստ ան՟կան՟խա՟տե՟սե՟լի հե՟տե՟ւանք՟նե՟րի: Ի՟րա՟վա՟հա՟ջորդ՟նե՟րի ժա՟մա՟նակնե՟րը մեր երկ՟րում ան՟ցել են, քա՟նի որ մենք ձգ՟տում ենք ոչ թե միա՟պե՟տու՟թյան, այլ ի՟րա՟կան ժո՟ղովր՟դա՟վա՟րու՟թյան: Ի՟հար՟կե, յու՟րա՟քան՟չյուր երկ՟րի գոր՟ծող նա՟խա՟գահ կա՟րող է ու՟նե՟նալ նա՟խա՟պատ՟վու՟թյուն՟ներ եւ ընտ՟րու՟թյուն՟նե՟րից ա՟ռաջ հայտ՟նել, թե ում կցան՟կա՟նար տես՟նել իշ՟խա՟նու՟թյան ղե՟կին: Բա՟ցա՟ռու՟թյուն չէ նաեւ Հա՟յաս՟տա՟նի Հան՟րա՟պե՟տու՟թյու՟նը :
-Պետհամալսարանում ուսանողների հետ հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանին հարցրին 3-րդ ժամկետի մասին, եւ նա չհերքեց, որ առաջադրելու է իր թեկնածությունը:
-Իմ տպավորությամբ` հերքեց: Այլ խնդիր է, որ ինչպես յուրաքանչյուր մարդ, այնպես էլ գործող նախագահը կարող է շարունակելգործունեությունը քաղաքականության մեջ: Իմ պատասխանն այս հարցին միարժեք է: Միեւնույն անձը երկու անգամից ավելի չի կարող առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում եւ սահմանադրական փոփոխությունների նախագծի առնչությամբ պտտվող խոսակցությունները, թե Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է երրորդ անգամ ընտրվել, տեղին չեն: Իդեպ`նախագահը քանիցս այդ հարցին նաեւ «ոչ» է պատասխանել,օրինակ տակավին վերջերս «Եվրանյուսին» տված հարցազրույցում: Վերջապես` կա ԱՊՀ երկրների ու Արեւելյան Եվրոպայի երկրների փորձը` ամեն ինչ համեմատության մեջ ավելի ակնառու է դառնում` ուսումնասիրեք եւ կհամոզվեք, որ երրորդ անգամ նախագահական հայտը, եթե դա սահմանադրությամբ արգելվում է, որեւիցե տեղ չի կիրառվել:
-Իշխանական թեւերը նաեւ կոալիցիոն Ձեր գործընկերները ընդգծված խանդով են վերաբերում ընդդիմադիր դիրքերից ունեցած Ձեր ելույթներին, եւ արձանագրում են, թե նախընտրական կամպանիա եք ծավալում:
-Իմ ելույթներում ես փորձում եմ բարձրացնել այն խնդիրները, որոնք այսօր առկա են մեր երկրում եւ հուզում են մեր ժողովրդին: Իվերջո` անընդունելի է ջայլամի քաղաքականություն վարելը: Առկա խնդիրները պետք է լուծել, այլ ոչ թե կռվել դրանց դեմ: Լուծելու համար պետք է մատնանշել եւ թերությունները եւ առաջարկել այլընտրանքային լուծումներ: Ավելի քան երկու տարի է անցել այն օրից, երբ ես Աժ նախագահ եմ ընտրվել եւ հենց հաջորդ օրվա իմ ելույթներից սկսած ոմանք փորձում են խոսել նախընտրական ինչ-ինչ կամպանիաների մասին: Նման մոտեցումն ինձ համար ընդունելի չէ: Մենք եկել ենք իշխանության ինչ-որ բան փոխելու համար, փոխելու դեպի լավը, լուսավորը, դրականը: Ինչ-որ բան հաջողվում է, ինչ-որ բան` ոչ: Բայց մենք անընդհատ շարժման ու պայքարի մեջ ենք բարեփոխումներն առաջ մղելու համար: Հայաստանում իշխանությունը չորս կողմ ունի, որոնցից միայն մեկն ենք մենք ներկայացնում: Բնականաբար կարող են լինել ու կան նաեւ տարբեր դիրքորոշումներ: Ես հանգիստ եմ վերաբերվում նման իրողություններին, քանի որ մենք ստանձնելով պատասխանատվությունը, պետք է նաեւ լուծումներ առաջարկենք: Օրինակ, մենք դեռեւս տեղի ենք տալիս այն մտայնության առջեւ, որ տնտեսությունը կարելի է զարգացնել առանց փոքր ու միջին ձեռներեցության նպատակային զարգացման: Հարուստ բյուջե ունենալու համար նախ հարկավոր է հարստություն ստեղծել, հետո նոր վերաբաշխել: Իսկ այդ հարստությունը ստեղծելու համար պետք է զարկ տալ երկրում միջին խավի ձեւավորմանը: Մեր նպատակը պետք է պարզ լինի. հարուստները չպետք է ավելի հարստանան, իսկ աղքատներն ավելի աղքատանան: Պետք է զարգացնել փոքր եւ միջին ձեռներեցությունը, հետեւողականորեն ապակենտրոնացնել տնտեսությունը եւ խթանել, այլ ոչ թե ճնշել նախաձեռնությունը: Մենք պետք է հստակ ծրագիր ունենանք, թե ինչպես աջակցել մանր ձեռնարկություններին, որպեսզի նրանք դառնան միջին: Մենք պետք է որդեգրենք տնտեսավարող սուբյեկտներին չխանգարելու փիլիսոփայությունն ու մոտեցումները: Գիտեք` շատ հաճախ չխանգարելն արդեն իսկ դրական գործոն է շատերի համար, որովհետեւ, ցավոք, միջին օղակներում աշխատող հազարավոր բարեխիղճ պետական ծառայողների կողքին քիչ չեն նաեւ նրանք, ովքեր իրենց բերանի ու գրպանի մասին են սոսկ մտածում` զարգացնելով բյուրոկրատական քաշքշուկները յուրաքանչյուր քայլափոխի:
-Այս պարագայում չեմ կարող չհարցնել` իսկ ինչպես արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ, բոլորը գիտեն, որ կաշառատվությունը եւ կաշառառությունը շատ հաճախ խնդիրները լուծելու ամենաարդյունավետ ճանապարհն է մնում Հայաստանում:
-Ես համամիտ եմ, որ Հայաստանում հրատապ խնդիր է դարձել պայքարը կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ: Այսօր, առավել քան երբեւէ, հարկավոր է բարձրացնել կատարողական կարգապահությունը եւ պետական ծախսերի արդյունավետությունը: Մենք չենք կարող մեզ թույլ տալ ծախսել միաժամանակ եւ շատ, եւ վատ: Կառավարման պետական մարմինների գործունեության արդյունքները պետք է վերահսկվեն եւ գնահատվեն: Դրանք պետք է պարտավորված լինեն ծախսերի դիմաց բարձր ցուցանիշներ ապահովել, իսկ սա իր հերթին պետք է բերի գնահատման չափանիշների խստացման: Օրինակ` ի՞նչ սկզբունքով է կատարվում մասնավորեցումը Հայաստանում, ինչու՞ են ծրագրից դուրս շուկայական գներից էականորեն ցածր արժեքներով վաճառում պետական ունեցվածքը: Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ դեպքերում գնորդները ստանձնած պարտավորությունները չեն կատարել, իսկ պետական մարմիններն էլ իրենց հերթին ոչ մի եզրահանգում չեն կատարել: Եվ երեկ, եւ այսօր, եւ վաղը ոչ մի նշանակություն չունի ինչ կարգավիճակում ենք մենք պայքարել եւ պայքարելու ենք նմանատիպ երեւույթների դեմ: Երբ եսՎՊ-ի նյութերը ուղարկեցի դատախազություն, առաջին անգամհարուցվել են քրեական գործեր, պետությանն են վերադարձվել հարյուրավոր միլիոններ: Առաջիկայում ես մտադիր եմ նոր նյութեր ուղարկել դատախազություն, որոնք վերաբերվում են մի շարք ոլորտներում կատարված չարաշահումներին: Համոզված եմ, որ ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելով մենք ի զորու ենք գողացվածը հայտնաբերել եւ նպատակաուղղել տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծմանը: Հավատացեք, որ կոռուպցիայի դեմ պայքարը դյուրին գործ չէ, բայց մենք այն պետք է մշտապես պահենք հասարակության ուշադրության կենտրոնում: Այդ կապակցությամբ հաջորդ տարի մենք մտադիր ենք կազմակերպել կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված միջազգային կոնֆերանս, որտեղ կքննարկվեն այս չարիքի դեմ համակարգված պայքարի խնդիրներն ու ուղղությունները: Հավատացած եմ, որ կոռուպցիան Հայաստանում պետք է արմատախիլ անել կոնկրետ հետեւողական քայլերով եւ նպատակային գործունեությամբ:
-Հարեւան երկրների (Վրաստան, Ուկրաինա) օրինակները հաստատում են, որ իշխանափոխությունից հետո ժամանակին իշխանությունից հեռացած ու արմատական ընդդիմություն դարձածներն են կանգնում կառավարման լծակների մոտ եւ ոչ թե իշխանության մեջ գտնվողները: Դուք ինչո՞ւ եք փորձում ընդդիմադիր լինել իշխանության մեջ գտնվելով հանդերձ:
-Ես քանիցս ասել եմ եւ կրկնում եմ` ինձ համար, «Օրինաց երկիր» կուսակցության համար, որի նախագահն եմ ես, իշխանության մեջ գտնվելը ինքնանպատակ չէ, կենսագրության մեջ տող չենք լրացնում դրանով, մենք եկել ենք իշխանության բարեփոխումներ իրականացնելու համար: Ժողովրդավարական բարեփոխումներ, որոնց արդյունքում ակնկալում ենք ունենալ եւ քաղաքական, եւ տնտեսական կենսունակ համակարգեր: Եթե այդ խնդրի լուծման համար կատարված քայլերը որոշ մարդիկ որակում կամ գնահատում են իբրեւ ընդդիմություն, դա իրենց իրավունքն է: Եվ վերջապես`իշխանության մեջ լինելը երբեւէ ու ոչ մի երկրում չի նշանակել աչք փակել թերությունների ու սխալների առաջ ու ամեն ինչ ընդունել հալած յուղի տեղ: Համաեվրոպական փորձը հաստատում է, որ իշխանություն-ընդդիմություն հերթագայությունը զարգացած կուսակցական համակարգեր ու ժողովրդավորություն ունեցող երկրներում օրինաչափորեն լրացնում են միմյանց, ոչ թե թշնամական դիրքերում են: Մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր երկիրն էլ համապատասխանի այդ, ժամանակով ու այլ երկրների փորձով իր ճշմարտացիությունն ու պետության համար արդյունավետությունը ապացուցած չափանիշներին: Ես այդպես եմ պատկերացնում Հայաստանի զարգացումը: Այստեղ հեծանիվ հնարել պետք չէ, մեծ քաղաքականության մեջ նման պարզունակացումը` դեմ ես արտահայտվում, ուրեմն ընդդիմություն ես, ամեն ինչին կողմ ես, ուրեմն իշխանություն ես, ոչ մի իմաստ չունի:
-Դուք բավականին սուր եք արտահայտվում ՏԻՄ ընտրությունների առնչությամբ: 3+1 (կոալիցիա + Ռոբերտ Քոչարյան) ֆորմատով հանդիպելիս նո՞ւյնպես արտահայտում եք Ձեր նկատառումները: Ի դեպ, նման ելույթների առնչությամբ շատերն են հարցնում՝ իսկ ո՞ւմ է բողոքում Արթուր Բաղդասարյանը:
-Նախ` ես խոսում եմ ոչ թե ինչ-որ մեկի դեմ բողոքելու, այլ հանուն ինչ-որ բան փոխելու: Եվ կոալիցիայի նիստերի ժամանակ, եւ իմ հրապարակային գործունեության մեջ ես չեմ փոխում իմ դիրքորոշումները եւ բնականաբար, բոլոր առանցքային խնդիրների քննարկումների ժամանակ արտահայտում եմ իմ հստակ դիրքորոշումները: Ձեր հարցից այն տպավորությունն է ստացվում, որ Հայաստանում ստալինյան ժամանակներ են, վախի ու սարսափի մթնոլորտ է տիրում: Ես այդպես չեմ կարծում եւ իմ բոլոր դիրքորոշումներում բավականին հստակ դա արտահայտում եմ` ելնելով իմ քաղաքական հայացքներից: Սկզբունքային ու շիտակ դիրքորոշումներ ներկայացնելը, կարծում եմ, նպաստում է երկրում իրոք բարեփոխումներ իրականացնելու գործընթացին: Իվերջո պետք է ավելի շատ սիրել երկիրը, քան իշխանությունը: Ազնիվ լինելը, իմ համոզմամբ, շատ ավելի ձեռնտու է, չնայած որոշ մարդկանց թվում է, որ դա այնքան էլ շահավետ չէ: Հավաստիացնում եմ, որ ես երբեք չեմ տառապել անձի երկվությամբ` ոչ անձնական կյանքում, ոչ քաղաքականության մեջ:
-Այս օրերին քննարկվող հարցերից է ԵԱՀԿ դիտորդների մասնակցության խնդիրը սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին: Իվերջո` ԵԱՀԿ դիտորդները մասնակցելու՞ են հանրաքվեին, ու՞մ հրավերով եւ ինչպե՞ս:
-«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի համաձայն` միջազգային եւ տեղական դիտորդները անարգել կարող են մասնակցել հանրաքվեի անցկացման գործընթացին եւ իրականացնել դիտորդական առաքելություն: ԱԺ նախագահը չի կարող ԵԱՀԿ-ին, որը գործադիր կառույց է, հանրաքվեին մասնակցելու հրավեր հղել: Դիտորդական առաքելություն իրականացնում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը: Եթե նույնիսկ հրավեր պետք է ուղարկվի, հրավիրողը պետք է լինի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, այլ ոչ ԱԺ-ն: ԵԱՀԿ մանդատում, որքանով ես տեղյակ եմ, սահմանադրական հանրաքվեի դիտորդական առաքելություն չի մտնում, նմանապես ԱՊՀ-ից դիտորդական առաքելություն չի հրավիրվել: Ավելի սպառիչ պատասխան կարելի է ստանալ նույն արտաքին գործերի նախարարությունից:15-ամյա մեր խորհրդարանի գործունեության մեջ չի եղել, որեւէ դեպք, որ Ազգային ժողովը հրավիրի ընտրությունների կամ հանրաքվեի հետ կապված դիտորդական առաքելություն իրականացնելու: Դա արտաքին գործերի նախարարության գործառույթն է:Պարզապես այս անգամ, իմ անձնական նախաձեռնությամբ` Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովին ինքս եմ հրավեր ուղարկել` հաշվի առնելով նաեւ ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքն այս բարեփոխումների իրականացման ուղղությամբ, որի արդյուքնում դիտորդական առաքելություն կիրականացնեն 12 դիտորդներ:
ՓԻՐՈՒԶԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ