Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահին առընթեր Փախստականների եւ տեղահանված այլ անձանց հարցերի խորհրդի ու Հայրենակցական Միությունների խորհրդի համատեղ լիագումար նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էին հետեւյալ խնդիրները` ՀՀ ԱԺ նախագահին առընթեր փախստականների եւ տեղահանված այլ անձանց հարցերի խորհրդի եւ Հայրենակցական միությունների խորհրդի աշխատանքային գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, Հայրենակցական միությունների խնդիրները եւ միասնական ամսագրի հրատարակման անհրաժեշտությունը, խորհուրդների 2006 թվականի գործունեության ծրագրերի քննարկումը եւ հաստատումը:
Մինչ նիստի սկսվելըԱԺ նախագահի կարգադրության համաձայն` փախստականների հիմնախնդիրների լուծման գործում ակտիվ եւ արդյունավետգործունեության համար խորհրդարանի նախագահի շնորհակալագրերով եւ հուշանվերներով պարգեւատրվեցին ԱԺ նախագահին առընթեր փախստականների եւ տեղահանված այլ անձանց հարցերի խորհրդի 16 անդամներ: Պարոն Բաղդասարյանի համոզմամբ` ամեն ինչ նյութական արժեքների մեջ չէ, կարեւոր է հատկապես բարոյական խրախուսումը:
ԱԺ նախագահի խորհրդական, խորհրդի համակարգող Բորիս Շահնազարյանըտեղեկացրեց, որ փախստականների հիմնախնդիրների լուծման նպատակով կազմակերպվել են հավաքներ, արտագնա նիստեր,քննարկվել են փախստականների քաղաքացիության ընդունման, հասարակության մեջ լիարժեք ինտեգրման, աշխատանքի տեղավորման, վերաբնակեցման, իրավաբանական խորհրդատվության, անօրինական միգրացիայի կանխման, փախստականներին բնակարանային հերթերի ցուցակներից դուրսթողման եւ այլ հարցեր:Երեւանում, Հրազդանում, Պտղնիում, Աբովյանում, Չարենցավանում եւ այլուր կազմակերպված հավաքներն ու հանդիպումները հնարավորություն են ընձեռել տեղում ծանոթանալփախստականների խնդիրներին, միջոցներ ձեռնարկել դրանց լուծման համար: Պարոն Շահնազարյանը նշեց, որ ՀՀ ԱԺ նախագահին առընթեր փախստականների եւ տեղահանված այլ անձանց հարցերի խորհրդի շնորհիվ լուծվել են մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ, փախստականների աշխատանքի տեղավորման, բնակարանային,իրավունքների պաշտպանության հարցեր:
Ըստ Բորիս Շահնազարյանի` լուրջ խնդիր է փախստականների իրավունքների պաշտպանության առումովդատաիրավական բնագավառում եւ ՏԻՄ-ում ստեղծված վիճակը. տեղահանված անձանց վտարման յուրաքանչյուր դեպք պետք է համարվի մարդու իրավունքների ոտնահարման փորձ: Բորիս Շահնազարյանը կարեւորեց փախստականների քաղաքացիության ընդունման եւ ինտեգրման հարցը: «Փախստականների շրջանում իրականացվող բռնությունները եւ իրավունքների ոտնահարումը պատճառ է դառնում իշխանությունների նկատմամբ դժգոհությունների խորացմանը»,-ընդգծեց պարոն Շահնազարյանը` հիշեցնելով Երիտասարդական պալատի, Սեբաստայի, Ամառանոցային 123 շենքի, Էրեբունու, Նորքի Այգիների 227 հասցեներում բնակվող փախստականների նկատմամբահաբեկման դեպքերը: Նրա հաղորդմամբ`ԱԺ նախագահի անունով ստացվել են 300 դիմում-բողոքներ` փախստականների բնակարանային, իրավական, սոցիալական, աշխատանքային պայմանների բարելավման խնդրանքներով, անհատական հանդիպումներ են կազմակերպվել 700 փախստականների հետ, կարեւորվել են կոլեկտիվ հանդիպումները մարզերում: Հայրենակցական միությունների խորհրդի աշխատանքի արդյունքում Սիսիանում բացվել է զոհված ազատամարտիկների թանգարան, ուխտագնացություն է կազմակերպվել դեպի Քաշաթաղ, անցկացվել են արտագնա նիստեր, հավաքներ, հանդիպումներ զոհված ազատամարտիկների հարազատների հետ: ԱԺ նախագահի խորհրդական, խորհրդի համակարգող Բորիս Շահնազարյանը կարեւորեց «Նոր Զեյթուն» եւ «Արծվաբույն Զեյթուն» Հայրենակցական միությունների միացումը: Տեղեկացվեց, որ ԱԺ նախագահին առընթեր փախստականների եւ տեղահանված այլ անձանց հարցերի խորհրդի` Հայրենակցական միությունների խորհուրդը ստացել է 7 դիմում, որոնք վերաբերում են տարածքի ձեռքբերման եւ մշակութային խնդիրներին:
Զեյթունի միացյալ Հայրենակցական Միության համանախագահ Դավիթ Ալեքսանյանն անդրադարձավ Հայրենակցական միությունների հիմնախնդիրներին եւ միասնական ամսագրի հրատարակման անհրաժեշտությանը: Ըստ նրա` Հայրենակցական միությունները կարիք են զգում պետական կառույցների հատուկ վերաբերմունքի եւ ուշադրության, որովհետեւներկայացնում ենազգային մեծ արժեքներ, որոնց միջոցով հայրենիքը կարող է վերագտնել իր ամբողջական դիմագիծն ու ազգային ոգին: Եվ միայն հայրենիքն է ի զորուհովանու տակ առնել կորցրած կամ մասնատված տարածքներիցբռնագաղթված հայրենակիցներին ու նրանց ժառանգներին: Պարոն Ալեքսանյանը նշեց, որ այդ բացը լրացնելու համար խորհրդի կազմում ձեւավորված աշխատանքային խմբերն արել են առաջարկություն`Հայրենակցական միությունների գործունեությունը լուսաբանելու,աշխատանքները համակարգելու եւ գործունեության վերաբերյալ տեղեկատվություն տարածելու նպատակով հիմնել Հայրենակցական միությունների միասնական ամսագիր: Ըստ պարոն Ալեքսանյանի` իրենք ակնկալում են խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի աջակցությունը` միասնական ամսագրի հիմնադրման գործում:
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը խոստացավ օգնել Հայրենակցական միություններին` միասնական ամսագրի հիմնադրման գործում:
ԱԺ նախագահի խորհրդական, խորհրդի համակարգող Բորիս Շահնազարյանի առաջարկով հաստատվեց 2006 թվականի ՀՀ ԱԺ նախագահին առընթեր «Փախստականների եւ տեղահանված այլ անձանց» հարցերի եւ «Հայրենակցական միությունների» խորհուրդների գործունեության ծրագրերը: