Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահին առընթեր գիտնականների եւ առողջապահության խորհուրդների ամփոփիչ նիստը, որին մասնակցում էին ՀՀ
ԳԱԱ-ի ինստիտուտների եւ բուհերի
ղեկավարներ, ակադեմիկոսներ, բուժհիմնարկների ղեկավարներ, անվանի բժիշկներ, գիտության տարբեր բնագավառների ներկայացուցիչներ:
Մինչ նիստի սկսվելը ԱԺ նախագահի կարգադրության համաձայն`բնակչության բուժսպասարկման եւ բուժօգնության գործում ձեռքբերված հաջողությունների համար պատվոգիր տրվեց Էրեբունի բժշկական կենտրոնին, իսկ կենսաքիմիայի բնագավառում ձեռքբերված հաջողությունների եւ գիտահետազոտական արդյունավետ գործունեության համար` ՀՀ ԳԱԱ Հ. Խ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտին: Գիտության եւ առողջապահության 20 աշխատակիցներ պարգեւատրվեցին ԱԺ նախագահի շնորհակալագրերով եւ հուշանվերներով`գիտության եւ առողջապահության բնագավառներում ակտիվ եւ արդյունավետ աշխատանքի եւ նշանակալից ձեռքբերումների համար:
Կարեւորելով գիտության եւ առողջապահության դերը երկրի զարգացմ
ան համար` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ԱԺ նախագահին առընթեր գիտնականների եւ առողջապահության խորհուրդների աշխատանքը նպաստել է այս ոլորտների խնդիրների լուծմանը: Պարոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ 2006 թվականին ընդունվելու է առողջապահության մասին նոր օրենք, որը կնպաստի համակարգի զարգացմանը: Խորհրդարանի նախագահը նշեց, որ խորհրդարանական լսումների արդյունքում ստեղծվել է հանձնաժողով, որը կմշակի գիտության բարեփոխումների հայեցակարգ: Ըստ պարոն Բաղդասարյանի` ակտիվ նախաձեռնողական քաղաքականությունը կնպաստի համակարգի բարեփոխմանը:
ՀՀ ԱԺ նախագահին առընթեր գիտնականների եւ առողջապահության խորհուրդների կատարված աշխատանքների ամփոփիչ տվյալները ներկայացրեց ՀՀ Աժ նախագահի խորհրդական, գիտնականների եւ առողջապահության խորհուրդների համակարգող Հենրիկ Բակունցը: Նա տեղեկացրեց, որ գիտնականների եւ առողջապահության խորհուրդները գործում են մեկ ու կես տարի, այդ ընթացքում իրականացրել են ծավալուն աշխատանքներ: Նշվեց, որ
խորհուրդում քննարկվել են գիտության վիճակը եւհիմնախնդիրները, միջազգային հայագիտական կենտրոնի ստեղծման հարցը, ակադեմիայի համակարգի գիտահետազոտական ինստիտուտների իրավաբանական կարգավիճակի, գիտության ոլորտում բարեփոխումների ծրագրերի մշակման գործում առաջատար գիտնականների ակտիվ մասնակցության հարցերը: Արդյունքում որոշ հարցեր գտել են իրենց լուծումները, մասնավորապես, խորհրդի անդամ ակադեմիկոս Բարխուդարյանի առաջարկով եւ խորհրդի որոշմամբ առաջարկվել է պետական բյուջեում գումար նախատեսել` միջազգային հայագիտական կենտրոնի ստեղծման համար: ԱԺ նախագահի հանձնարարությամբ խորհրդի անդամների եւ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ անց են կացվել հանդիպումներ 33 գիտահետազոտական իստիտուտների կոլեկտիվների հետ: Պարոն Բակունցը մատնանշեց գիտության ոլորտի խնդիրները` ոչ բավարար
ֆինանսավորում, ոչ լիարժեք վարձատրություն, գիտական հաստատություններում երիտասարդ կադրերի բացակայություն, իրավաբանական կարգավիճակի հստակեցում եւ գիտության զարգացման ռազմավարական հայեցակարգի բացակայություն:Նշվեց, որ առողջապահության խորհրդի նիստերում քննարկվել են «Առողջապահության մասին» օրենքի նախագիծը, ավելացված արժեքի հարկի նշանակությունը դեղորայքային շուկայի համար: Աշխատանքային խումբը, որը ղեկավարում է ակադեմիկոս Սա
ֆարյանը, ներկայացրել է «Տուբերկուլյոզի մասին» օրենքի նախագիծ, որը նախատեսվում է քննարկել խորհրդարանում: Խորհրդի շրջանակներում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է բժշկական ակադեմիայի անդամների հետ, համատեղ քննարկվել են բժշկագիտությանը վերաբերող հարցեր: Նշվեց, որ խորհրդարանում նման հանդիպումները պարբերական կլինեն եւ բժշկական ակադեմիան սերտորեն կհամագործակցի
առողջապահության եւ գիտնականների խորհուրդների աշխատանքներին: Ըստ պարոն Բակունցի` խորհրդարանում բարձրացրած հարցերը մեծ հնչեղություն եւ արձագանք ունեն հասարակություն մեջ:
Զեկուցողը վտահեցրեց, որ ԱԺ նախագահը,հանդիսանալով գիտնականների եւ բուժաշխատողների համախոհը, մեծ ջանքեր է գործադրում նրանցգաղափարները իրականացնելու համար:
ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, անդրադառնալով հայագիտության խնդիրներին, նշեց, որ ոլորտը ծանր վիճակում է: Տեղեկացվեց, որ հայագիտական ինստիտուտները հրատարակել են 117 աշխատություններ, 850 հոդվածներ: Պարոն Բարխուդարյանը դեմ է դպրոցական ավարտական քննություններից հայոց պատմություն առարկան հանելու որոշմանը, հանրապետությունում գիտության բարեփոխումների մասին մշակված նախագծին, ըստ որի` ԳԱԱ-ն հասարակական ակադեմիա է դիտվում:
ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Էդվարդ Ղազարյանի հաղորդմամբ` 10 ամսվա քննարկումների արդյունքում ստեղծվել է գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգ, ծրագիր եւ ժամանակացույց, որում
ներկայացված են գիտության խնդիրները: Տեղեկացվեց, որ ԳԱԱ նախաձեռնությամբ ստեղծվել է «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի ամսագիրը: Կարեւորվեցին երիտասարդ գիտաշխատողների վերապատրաստման եւ գիտական սարքավորումների նորացման խնդիրները:
Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Կոնստանտին Ղարագյոզյանի դիտարկմամբ` գիտությունը երկրի զարգացման համար ռազմավարական եւ տնտեսական նշանակություն ունի:
Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Արմեն Գալոյանը կարեւորեց Ռուսաստանի եւ Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտների կապը եւ փորձի փոխանակումը:
Ամփոփելով նիստի արդյունքները` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց ԳԱԱ-ում գիտության բարեփոխումների հանձնաժողովի ստեղծումը: Խորհրդարանի նախագահը տեղեկացրեց, որամսագրի ֆինանսավորման խնդիրը կլուծվի 2006 թվականին, ֆինանսական աջակցություն կցուցաբերվի «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի ամսագրի հրատարակման համար, կշարունակվի նաեւ գիտական ստեղծագործությունների ֆինանսավորումը: Նշվեց, որ 2006 թվականին գիտնականների եւ բժիշկների երկու միջազգային գիտաժողովներ են կազմակերպվելու, որոնք գիտության եւ առողջապահության ոլորտներում կնպաստեն Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կորսված կապերի վերականգնմանը եւ սերտացմանը:
Ներկաները շնորհակալություն հայտնեցին խորհրդարանի նախագահին` գիտության նկատմամբ մեծ ուշադրության համար: