Մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է խորհրդարանի կողմից 91 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին» ՀՀ Ազգային ժողովի որոշումը, որը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն 24 ժամվա ընթացքում կհրապարակվի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» եւ ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: