ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Գալուստ Սահակյանին շնորհավորել են Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Լորետա Գրաուժինենեն, Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, ՉԺՀ Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դեծյանգը, Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկը, Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահամը, Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովը:
ԱԺ նորընտիր նախագահին շնորհավորել են միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դեսպաններ, քաղաքական, հասարակական գործիչներ, մշակույթի, գիտության, կրթության ոլորտների ներկայացուցիչներ: