Փետրվարի 1-ին խ որհրդարանում տեղի ունեցավ ԱԺ նախագահին առընթեր ձեռներեցության խորհրդի հերթական նիստը, որը վարեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Իր խոսքում նա նշեց, որ խորհուրդը գործունեության ընթացքում բավական աշխատանք է կատարել, իսկ 2005 թվականին աշխատանքը հիմնականում պետք է կատարվի մարզերում: ԱԺ նախագահը անհրաժեշտ համարեց մարզերում խորհրդի արտագնա նիստերի անցկացումը, ծանոթացումը տեղի ձեռներեցներին հուզող հիմնախնդիրներին:
Այնուհետեւ խորհրդի համակարգող, ԱԺ նախագահի խորհրդական Ստեփան Ասլանյանը ներկայացրեց խորհրդի 2005 թվականի գործունեության ծր ագիրը, ըստ որի, տարվա ընթացքում գումարվելու է չորս լիագումար նիստ ԱԺ-ում, ամիսը մեկ նիստ անցկացվելու է հանրապետության որեւէ մարզում: Ծրագրում ընդրկված են հանրապետության բոլոր մարզերը:
Նիստի մասնակիցները քննարկեցին «Եկամտահարկի մասին» եւ «Պարտադիր սոցիալական վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ նախատեսող առաջարկությունները, որոնք հիմնականում վերաբերում էին չգործող ձեռնարկատերերից գանձվող հարկերի վերացմանը: Քննարկումից պարզ դարձավ, որ փոփոխությունների վերաբերյալ տեսակետները միանշանակ չեն, ուստի ԱԺ նախագահն առաջարկեց նվազեցնել տուգանքները, եւ ոչ թե ընդհանրապես հանել դրանք:Ըստ նրա եւ այլ մասնակիցների, անհրաժեշտ է դյուրինացնել կազմակերպությունների լուծարման գործընթացը: Որոշվեց մեկ ամսվա ընթացքում նախապատրաստել համապատասխան օրենսդրական նախագիծ:
Ներկաները քննարկեցին նաեւ «Փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման հայեցակարգը», որը ներկայացրեց աշխատանքային խմբի ղեկավար Աշոտ Տեր-Վարդանյանը: Ըստ նրա, հայեցակարգի նպատակը միջին խավի ձեւավորումն է, որին հասնելու համար հայեցակարգը մատնանշում է ուղիներ` ի՞նչ անել եւ ինչպե՞ս անել սկզբունքով: Հայեցակարգի վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտեցին խորհրդի փորձագետ Վարդան Բոստանջյանը, ԱԺ պատգամավորներ Թաթուլ Մանասերյանը, Գագիկ Ավետյանը: Ըստ Վարդան Բոստանջյանի, փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման համար 2005 թվականի բյուջեով հատկացված ֆինանսավորումըքիչ է. անհրաժեշտ է մոտ 4-5 մլրդ դրամ: Սակայն, ինչպես հավելեց ԱԺ նախագահը, սկզբի համար դաէլ որոշակի գումար է: Պատգամավոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով , փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման համար անհրաժեշտ է մի քայլ միայն` մենաշնորհի վերացում:
Եզրափակիչ ելույթում ԱԺ նախագահը նշեց, որպետք է լրամշակել հայեցակարգը` քննարկումներ ծավալելով բանկային համակարգի ներկայացուցիչների հետ, նաեւ ավելացնելով ոլորտի միջազգային փորձը եւ երկարաժամկետ վարկավորման վերաբերյալ հարցը:
Հարկային վարչարարությանը վերաբերող հարցերին պատասխանեց հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: