National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
06.06.2022
Հարազատ վայրեր եմ վերադարձել, այստեղ ինձ ամեն ինչ ծանոթ է եւ երբեք չեմ մոռանա Արարատ լեռը. Ղազախստանի Մաժիլիսի նախագահը՝ Ալեն Սիմոնյանի հետ զրույցում
1 / 11

Հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով գործընկերոջը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նրան՝ Ղազախստանի Հանրապետության համար վճռորոշ օրերին Հայաստանում գտնվելու համար: «Երեկ Ձեր երկրում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրն էր, եւ այդ կարեւոր իրադարձությունից հետո Երեւան մեկնելը գնահատելի է»,-նշել է խորհրդարանի ղեկավարը:

Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության, կայունության օրակարգին: Նա շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը շարունակում է Հայաստանի համար կենսական նշանակություն ունենալ, եւ այն բնավ տարածքային վեճ չէ, ինչպես ներկայացնում է Բաքվի ղեկավարությունը, այլ տեղաբնակ հայ բնակչության իրավունքների հարց է: Ալեն Սիմոնյանը խնդրել է ղազախ գործընկերոջն իր ներդրումն ունենալ ԼՂ-ին վերաբերող մարդասիրական եւ խաղաղարար հարցերի լուծման գործում:

Կողմերը դրական են գնահատել ավանդական բարեկամության եւ փոխըմբռնման վրա հիմնված հայ-ղազախական բազմակողմ հարաբերությունների մակարդակը: Նրանք ընդգծել են Հայաստանի եւ Ղազախստանի օրենսդիր մարմինների առանձնահատուկ դերը՝ հաշվի առնելով, որ հայ-ղազախական քաղաքական հարաբերությունները շարունակում են զարգանալ աճող տեմպերով: Երկուստեք կարեւորվել են միջազգային ասպարեզում փոխգործակցությունը եւ միջազգային կազմակերպություններում ակտիվ մասնակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մաժիլիսի նախագահը նշել է, որ Խորհրդային Միության տարիներին Հայաստանում է անցել իր զինվորական ծառայությունը՝ հավելելով, որ հարազատ վայրեր է վերադարձել, այստեղ իրեն ամեն ինչ ծանոթ է եւ երբեք չի մոռանա Արարատ լեռը: Երլան Կոշանովը ներկայացրել է Ղազախստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ նշելով, որ դա մեկ քայլ առաջ էր ժողովրդավարության ճանապարհին: Նա շնորհակալություն է հայտնել սահմանադրական հանրաքվեին Հայաստանի կողմից գործուղված դիտորդական առաքելության համար: Մաժիլիսի նախագահը գոհունակություն է հայտնել, որ ընտրվելուց հետո իր առաջին միջպետական այցը եղել է հենց Հայաստան:

Ղազախ գործընկերն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացին նոր հնարավորություններ է բացում առեւտրատնտեսական համագործակցության համար՝ արձանագրելով, որ այսօրվա ցուցանիշները չեն արտացոլում իրական հնարավորությունները, առավել եւս, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղազախստանում կան հեռանկարային փոխընդունելի նախագծեր, որոնք կարելի է փոխշահավետ իրականացնել:

Երլան Կոշանովը Ալեն Սիմոնյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան:

Կողմերը խոսել են առարկայական պայմանավորվածություններ ձեռք բերելու անհրաժեշտությունից, ինչին կանդրադառնան այսօրվա ՀԱՊԿ ԽՎ նիստից հետո:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ղազախ պատվիրակները շրջել են ԱԺ շենքում, եղել նիստերի դահլիճում:


20.07.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Բունդեսթագի փոխնախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 20-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը մեծապես կա...

14.07.2022
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սերբիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ ...

08.07.2022
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 8-ին ընդունել է Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Հանդիպման սկզբում ՀՀ ԱԺ նախագահը հետաք...

08.07.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 8-ին ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուր...

29.06.2022
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանում Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոել Լիոնին: Ալեն Սիմոնյանը...

29.06.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորած պատվ...

28.06.2022
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 28-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա...

28.06.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ալեքսեյ Գորդեեւի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 28-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեեւի գլխավորած պատվիրակությ...

25.06.2022
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ավստրիացի խորհրդարանականներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննա պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին ...

24.06.2022
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկային
Պաշտոնական այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 24-ին հանդիպել է Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբ...

23.06.2022
Կարող եք Ավստրիան դիտարկել որպես հուսալի գործընկեր. ասել է Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահն Ալեն Սիմոնյանին
Պաշտոնական այցով Ավստրիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հունիսի  23-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետության Դաշ...

16.06.2022
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարին
Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 16-ին հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսե...

15.06.2022
Մենք մեր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. ասել է ԻԻՀ նախագահը Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին: Հանդիպ...

15.06.2022
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է
Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Իրանում է: Ալեն Սիմոնյան...

11.06.2022
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: «Դուք Հայաստանի...

10.06.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 10-ին հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին: Կողմերը ...

09.06.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանին
Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 9-ին հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանին: ՀՀ ԱԺ նախագահը, ...

06.06.2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ ...

03.06.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 3-ին ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի գլխավորա...

27.05.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակ...

20.05.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությանը
Մայիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի գլխավորած պ...

19.05.2022
Հայաստանի ԱԺ նախագահն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը
Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ, Միջխորհրդարանական միության շրջանակում գործող Իտ...

19.05.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակությանը
Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած՝ Սենատի մեդիայի հարցերով ...

05.05.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպանին
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին: ՀՀ ԱԺ նախագահը, կարեւորելով...

30.04.2022
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիին
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիին: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Իլյա Դարչիաշվիլ...

29.04.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությանը
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօ...

27.04.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակության ներկայացուցիչներին
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակության ներկայացուցիչներին: Խոսելով այցի ն...

26.04.2022
Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով է պարգեւատրել ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին
Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սփյուռքի հետ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով...

21.04.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Սենատի պատվիրակությանը
Ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Խալդուն Հինա...

09.04.2022
Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանների աշխատակազմերի հարաբերությունները զարգացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել
Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների մշտական զարգացումը, միջազգային լավագույն փորձի փոխանակումը կարեւորել է ԱԺ աշխատակազմի ղեկավ...

06.04.2022
Ազգային ժողովը հանդես է եկել ՀԱՊԿ ԽՎ 15-ամյակին նվիրված նիստը հունիսին անցկացնելու առաջարկով
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովին: ՀԱՊԿ ն...

06.04.2022
Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են նաեւ մշակույթի եւ արվեստի ուղղություններով. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 5-ին մասնակցել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կազմակերպած  հայ-ռուսա...

05.04.2022
Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասի անվտանգության կարեւոր գործոններից է. Ալեն Սիմոնյան
Ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավ...

03.04.2022
Ալեն Սիմոնյանն Իտալիայի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար...

01.04.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՄԹ խորհրդարանի ՄԲ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիր...

29.03.2022
ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին նվիրված նիստում ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 29-ին մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին: ԱՊՀ պետութ...

28.03.2022
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ղազախ գործընկերոջը եւ նրան պաշտոնական այցով հրավիրել Հայաստան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ից երկօրյա այցով Ղազախստանի Ալմաթի քաղաքում է՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհա...

21.03.2022
Մասնակցություն Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին
Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը  Նուսա Դուա, Բալիում մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի...

27.01.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը
Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվ...

27.01.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին, ո...

20.01.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վաշինգտոնում հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահի եւ Եվրասիա տարածաշրջանի տնօրենի հետ
Հունվարի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահ Դենիել Թուին...

20.01.2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը խիստ մտահոգված է հայ ռազմագերիների ճակատագրով
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի...

20.01.2022
Տեղի է ունեցել Ալեն Սիմոնյան-Նենսի Փելոսի հանդիպումը
Հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ ...

13.01.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՄՆ կատարելիք աշխատանքային այցին ընդառաջ հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների ա...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS