Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի 2011 թվականի դեկտեմբերի 5- 8-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.
1)
1994 թվականի մարտի 15-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համալրման եւ զինվորական ծառայություն անցնելու կարգի մասին» համաձայնագիր
Ն-1239-16.09.2011-ԱՀ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ
Ռոմիկ Հարությունյան 13:40
Հարակից զեկուցող(ներ)`
Շիրակ Թորոսյան
2)
2011 թվականի մայիսի 26-ին Լայպցիգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» համաձայնագիր
Ն-1240-16.09.2011-ԱՀ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար
Մանուկ Վարդանյան 13:30
Հարակից զեկուցող(ներ)`
Շիրակ Թորոսյան
3)
«2011 թվականի հուլիսի 14-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» վարկային համաձայնագիր
Ն-1272-08.11.2011-ԱՀ,ՖՎ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Անդրանիկ Անդրեասյան 11:40
Հարակից զեկուցող(ներ)`
Լյովա Խաչատրյան
4)
2011 թվականի հուլիսի 13-ին Լոնդոնում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջեւ եկամուտների եւ կապիտալի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան (կից արձանագրությամբ)
Ն-1274-08.11.2011-ԱՀ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Սուրեն Կարայան 11:00
Հարակից զեկուցող(ներ)`
Շիրակ Թորոսյան
5)
2011 թվականի հուլիսի 14-ին Դուբլինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իռլանդիայի կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը (կից արձանագրությամբ)
Ն-1275-08.11.2011-ԱՀ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Սուրեն Կարայան 11:10
Հարակից զեկուցող(ներ)`
Շիրակ Թորոսյան
6)
2011 թվականի նոյեմբերի 1-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» փոխառության համաձայնագիր»
Ն-1298-26.11.2011-ԱՀ,ՖՎ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Անդրանիկ Անդրեասյան 11:30
Հարակից զեկուցող(ներ)`
Լյովա Խաչատրյան
Հանձնաժողովը հանդես եկավ առաջարկությամբ` համաձայնագրի (Ն-1298-26.11.2011-ԱՀ,ՖՎ-011/0) հավելվածում բերված արձանագրության տեքստում նախատեսել, որ ՀՀ քաղաքացին, զորակոչվելով ՌԴ սահմանապահ զորքեր, ստանձնի պարտավորություն` պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները: