National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
գիտություն, կրթություն, հրատարակչական գործ, մշակույթ, սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ (համացանց), երիտասարդություն, սպորտ
Էլ. փոստ gkm@parliament.am
Հեռ. (374-10) 513331


02.04.2004

Երիտասարդական խորհրդարանի նիստ Ազգային ժողովում



Ապրիլի 2-ին տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ ստեղծված երիտասարդական խորհրդարանի անդրանիկ նիստը:

Նիստի բացմանը հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը:

Բացման խոսքում հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգանավոր Հրանուշ Հակոբյանը նշեց, որ երիտասարդական խորհրդարանի ստեղծումը մեր երկրումժողովրդավարությունը ամրապնդելու, խորհրդարանի օրինաստեղծ աշխատանքներին աջակցելու, երիտասարդ լիդերներ ձեւավորելու, տարբեր երկրների երիտասարդական խորհրդարանների հետ կապեր հաստատելու, երիտասարդությանը հուզող հարցերը օպերատիվ կերպով խորհրդարանին եւ կառավարությանը հասցնելու նպատակ ունի:

Երիտասարդ խորհրդարանականներին ողջույնի խոսքով դիմեցին ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը եւ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Հայոց կաթողիկոսի օրհնությունը Երիտասարդական խորհրդարանին փոխանցեց Արշակ վարդապետ Խաչատրյանը:

Երիտասարդական խորհրդարանի անդամները ներկայացնում էին տարբեր կուսակցություններ,ստեղծագործական միություններ, ուսանողական խորհուրդներ եւ հասարակական կառույցներ:

ԱԺ խորհրդարանի օրինակով առաջին նիստում նախագահեց տարեց պատգամավորը` 33-ամյա Արթուր Մանուկյանը, եւ որոշվեց, որ հետագա նիստերում հերթով կնախագահեն բոլորը:

Օրակարգը քվեարկությամբ հաստատելուց հետո տեղի ունեցան հաշվիչ հանձնաժողովի ընտրություններ, այնուհետեւ քննարկվեց ԱԺ կանոնակարգի հիմքի վրա ստեղծված երիտասարդական խորհրդարանի կանոնակարգը: Օրակարգի երրորդ հարցը վերաբերում էր «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրինագծին, որը ներկայացրեց ԱԺ պատ գամավոր Արարատ Մալխասյանը: Վերջում նա պատասխանեց երիտասարդ խորհրդարանականների հարցերին` կապված օրինագծում տեղ գտած ուսանողական խորհուրդների ձեւավորման, ուսանողների իրավունքների պաշտպանության, ուսման որակի բարձրացման, բուհական չափորոշիչների հետ: Որոշվեց օրինագծի հետ կապված բոլոր առաջարկությունները գրավոր ներկայացնել հանձնաժողով:

Ազգային ժողովի օրինակով ձեւավորվեցին 6 մշտական հանձնաժողովներ, ընտրվեցին հանձնաժողովներինախագահներ եւ տեղակալներ:

Երիտասարդական խորհրդարանի հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 7-ին, ժամը 14.00-ին

Երիտասարդ խորհրդարանականների ակտիվությունը ոգեւորիչ էր, որն էլ հավաստում է երիտասարդական խորհրդարան ստեղծելու անհրաժեշտությունն ու կարեւորությունը:


10.02.2011 .
Հայտարարություն խորհրդարանական լսումների վերաբերյալ

13.12.2010 .
Հայտարարություն խորհրդարանական լսումների վերաբերյալ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am