National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական Միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում
Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-10) 513230


19.09.2007

19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2007թ. ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 2


19.09.07թ.
ժամը  11.00
330  սենյակ

               ՕՐԱԿԱՐԳ

        

1. Օրակարգի առաջին հարց

Եվրոպական Հարեւանության Քաղաքականության Գործողությունների Ծրագրի իրագործման ընթացքը:

Հարցի շուրջ զեկույցով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Բայբուրդյանը, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Տ. Դավթյանը եւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանը:

Ներկա էին՝          11 պատգամավորներ

Հրավիրված էին՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Գ. Ղալաչյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ծ. Համբարձումյանը, Եվրոպական ինտեգրացիայի կենտրոնի նախագահ Ա. Ղազինյանը, Վ. Գեւորգյանը, Հայ-եվրոպական տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության կենտրոնի իրավաբանական բաժնի պետ Է. Գյուլազյանը, Վահագ Ղազարյանը, ԱԺ հասարակայնության կապերի հետ վարչության աշխատակիցներ, լրագրողներ:                     

Նիստը նախագահում էր՝  Հանձնաժողովի նախագահ Ա.Ադոնցը:

ա) Ա. Բայբուրդյանին հարցերով դիմեցին Ա. Աշոտյանը, Ռ. Առաքելյանը, Ա. Ադոնցը, Լ. Ալավերդյանը: Տ. Դավթյանին հարցով դիմեց Ծ. Համբարձումյանը: Դ. Ավետիսյանին հարցով դիմեց Կ. Ճշմարիտյանը

բ) Ելույթ ունեցան Կ. Ճշմարիտյանը, Մ. Բադեյանը

գ) Առաջարկությամբ հանդես եկավ Կ. Ճշմարիտյանը

դ) Ամփոփիչ ելույթով հանդես եկավ  Հանձնաժողովի նախագահ Ա. Ադոնցը                     

2. Օրակարգի երկրորդ հարց

Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագիր. Օրենսդրության ներդաշնակեցում

Հարցի շուրջ զեկույցով հանդես եկան ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանը, Հայ-եվրոպական տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության կենտրոնի տնօրեն Տ. Ջրբաշյանը:

Ներկա էին՝           11 պատգամավորներ        

Հրավիրված էին՝   ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Գ. Ղալաչյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ծ. Համբարձումյանը,  Եվրոպական ինտեգրացիայի կենտրոնի նախագահ Ա. Ղազինյանը, Վ. Գեւորգյանը, Հայ-եվրոպական տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության կենտրոնի իրավաբանական վարչության պետ Է. Գյուլազյանը, Վահագ Ղազարյանը, ԱԺ հասարակայնության կապերի հետ վարչության աշխատակիցները, լրագրողներ:    

Նիստը նախագահում էր՝  Հանձնաժողովի նախագահ Ա.Ադոնցը:

ա) Դ. Ավետիսյանին հ արցերովով դիմեցին Կ. Ճշմարիտյանը, ինչպես նաեւ մի քանի հրավիրյալներ: Տ. Ջրբաշյանին հարցերով դիմեցին Լ. Ալավերդյանը, Կ. Ճշմարիտյանը, Ա. Ղազինյանը եւ այլ հրավիրյալներ

բ) Առաջարկություններով հանդես եկան Ա. Ադոնցը եւ Կ. Ճշմարիտյանը

գ) Ամփոփիչ ելույթով հանդես եկավ Հանձնաժողովի նախագահ Ա.Ադոնցը

Հարցերի քննարկման արդյունքում մասնավորապես առաջարկվեց`

ա) Հայաստանի Հանրապետության օրենքների` եվրոպական օրենսդրությանը մոտարկմանն ուղղված կոնկրետ ծրագրերը կոնկրետ ժամկետներով ներառել կառավարության տարեկան միջոցառումների ծրագրում.

բ) Եվրոպական Հարեւանության Գործընկերության Գործիքով նախատեսված միջոցառումների ծրագրերը ներկայացնել Ազգային ժողով մինչեւ պետական բյուջեի հաստատումը.

գ)  Օրենսդրության ներդաշնակեցման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով օրենսդրորեն ամրագրել օրենքի նախագծի հետ միասին տվյալ օրինագծի` եվրոպական օրենսդրությանը համապատասխանելու մասին տեղեկանքի ներկայացումը.

դ) Քննարկել Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի լրամշակման հարցը.

ե) Ազգային ժողովը ընդգրկել Հայ-եվրոպական տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության կենտրոնի ծառայություններից օգտվող շահառու կազմակերպությունների ցանկում.

զ) սույն թվականի դեկտեմբերին անցկացնել խորհրդարանական լսումներ` նվիրված եվրոպական ինտեգրման եւ օրենսդրության ներդաշնակեցման հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am