National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական Միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում
Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-10) 513230


05.10.2007

Հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի ելույթը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում


Պ-ն Ադոնց (Հայաստան) .- Խոսքս սկսում եմ շնորհավորելով պ-ն Գարդետտոյին իր գերազանց զեկույցի համար, ինչպես նաեւ ողջունում եմ Հանձնակատար պ-ն Համմարբերգի ներկայությունը:

Իմ խորին համոզմամբ մարդու իրավունքների հարցը մեր Կազմակերպության ամենակարեւոր հարցերից է: Այն միշտ պետք է լինի օրակարգում եւ պետք է վեր լինի բոլոր կարգի շահարկումներից: Վստահ եմ նաեւ, որ այդպես են կարծում այստեղ ներկա իմ գորրծընկերներից շատերը: Մարդու հիմնարար իրավունքները եւ ազատությունները պետք է հավասարապես հարգվեն աշխարհի բոլոր անկյուններում: Մարդկությունը, հատկապես Եվրոպայում, շատ թանկ է վճարել այդ սկզբունքների գերակայությունը հաստատելու եւ դրանք իրականություն դարձնելու համար: Ցավոք, կան տարածքներ, կցանկանայի ընդգծել` նաեւ Եվրոպայի Խորհրդի սահմաններում, որտեղ մարդու իրավունքները դեռեւս խախտվում են: Իսկ ավելի ցավալի է, որ այդ խախտումներն իրականացվում են Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների կողմից: Հեռու չգնալու համար կանգ առնեմ Լեռնային Ղարաբաղի օրինակի վրա:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է մի շարք կարեւոր իրավունքներից` ներառյալ անվտանգ եւ առանց սպառնալիքների խաղաղ ապրելու, ինչպես նաեւ ազատ տեղա շարժվելու եւ հաղորդակցվելու իրավունքից: Միայն այն պատճառով, որ հակամարտությունը դեռ լուծված չէ, նրանց այլ հիմնարար իրավունքները նույնպես անտեսվում են: Չկարգավորված հակամարտությունը չի արդարացնում մարդու իրավուքների ոտնահարումը: Այս պայմաններում, կարծես թե, պետք է ձեւավորվի իրավունքի նոր տեսակ, այն է` միջազգային հանրության համար լսելի դառնալու իրավունքը, որի նպատակը կլինի դիմագրավել վարկաբեկմանը: Ցավոք, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հնարավորություն չունի օգտագործել համապատասխան մեխանիզմներ, որպեսզի պատասխանի պարբերաբար կրկնվող ստին ու կեղծիքին, որն օգտագործվում է նրա դեմ: Մենք պետք է տեղյակ լինենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` խաղաղ պայմաններում ապրելու ձգտմանը չնայած մյուս կողմից հնչող շարունակական ռազմաշունչ եւ պատերազմը վերսկսելու սպառնալիքներին: 

Ես կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատերազմի քարոզչությունը հանդիսանում է Մարդու Իրավունքների մասին Կոնվենցիայի լուրջ խախտում: Այս հարցը պետք է ուսումնասիրվի Մարդու Իրավուքների Եվրոպական Հանձնաժողովում:

Այս դահլիճում մենք լսել ենք բազմաթիվ կեղծ արտահայտություններ եւ անհիմն մեղադրանքներ, իսկ Վեհաժողովին ապատեղեկացնելու ադրբեջանական մեր գործընկերների շարունակական փորձերը, չեմ կարծում, որ կնպաստեն մարդու իրավունքների հարգմանը եւ հակամարտության կարգավորմանը:

Ինչպես հայկական կողմը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը, բաց են մարդու իրավունքներն ուսումնասիրող տարբեր հեղինակավոր կառույցների, այդ թվում Խորհրդարանական Վեհաժողովի համար: Ադրբեջանական կողմը պարբերաբար հետաձգում է նման առաքելությունների իրականացումը: Որպես օրինակ կցանկանայի նշել Մշակութային ժառանգության հարցերի ենթահանձնաժողովի ղեկուցող պ-ն Օ'Հարայի եւ Լորդ Ռասել-Ջոնսթոնի առաքելությունների ձախողումը: Սա պետք է արժանանա Վեհաժողովի ուշադրությանը եւ համարժեք արձագանքի:

Շնորհավորում եմ պ-ն Գարդետտոյին իր գերազանց զեկույցի համար: Կցանկանայի արտահայտել իմ աջակցությունը Հանձնակատար պ-ն Համմարբերգի գործողություններին, ինչպես նաեւ ընդգծել վերջինիս բյուջեն ավելացնելու կարեւորությունը, որը նրա գործողությունների անկախության եւ արդյունավետության նախապայմանն է:

ԵԽԽՎ 2007թ. հոկտեմբերի 5-ի նիստի սղագրությունն ամբողջությամբ հասանելի է
այստեղ (միայն անգլերեն լեզվով)


16.02.2012 .
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

24.01.2012 .
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am