National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական Միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում
Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-10) 513230


29.01.2008

Հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի ելույթը ԵԽԽՎ-ում անդրսահմանային համագործակցության մասին զեկույցի վերաբերյալ


Պարոն Ադոնց (Հայաստան)
 - Շնորհակալություն եմ հայտնում պարոն Պոպեսկուին կատարած գերազանց աշխատանքի համար: Անդրսահմանային համագործակցությունը շատ կարեւոր հարց է հատկապես ինտեգրվող Եվրոպայում:

Երկու կամ ավելի երկրների սահմաններին գտնվող տարածքները բազմաթիվ խնդիրներ են ունենում իրենց դիրքի պատճառով: Այս տեսանկյունից անդրսահմանային համագործակցության ծրագրերը շատ արդիական են, քանի որ ապահովում են ավելի արդյունավետ ենթակառուցվածքներ, ինչպես նաեւ ավելի լավ բնապահպանական, տրանսպորտային, առողջապահական եւ զբաղվածության քաղաքականություն: Այդպիսի ծրագրերը ամրապնդում են նաեւ համագործակցությունն ու հաղորդակցությունը տարբեր համայնքների միջեւ, որոնք իրենց աշխարհագրական դիրքի հետեւանքով սովորաբար ունենում են միեւնույն խնդիրները:


Եվրոպական Միության վերջին ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության նախաձեռնության լույսի ներքո զգացվում է նորարար մոտեցումների եւ ծրագրերի անհրաժեշտությունը ոչ միայն ԵՄ տարածքում, այլ նաեւ դրա սահմաններին գտնվող տարածքներում: Զեկուցողը իրավմամբ ընդգծում է այսպես կոչված «սահմանի ազդեցության» նվազեցման անհրաժեշտությունը, որի օրինակներն են ինստիտուցիոնալ, վարչական, մշակութային, էթնիկական եւ հաճախ քաղաքական խոչընդոտները:

Քանի որ անդրսահմանային համագործակցության նախաձեռնությունները զարգացել են եւ գյուղերի ու ավանների միջեւ ծրագրերից վերաճել են տարածաշրջանային ծրագրերի, անհրաժեշտ է մշակել նոր մոտեցումներ, հատկապես այն տարածաշրջանների համար, որտեղ առկա են հակամարտություններ կամ իրավիճակը լարված է: Այդպիսի ծրագրերը շատ կարեւոր են վստահության մթնոլորտ ստեղծելու իրենց կարողությամբ:

«Եվրոռեգիոնի» կամ «Եվրոտարածքի» նման մոդելները կարող են փորձարկվել այն տարածաշրջաններում, որտեղ առկա են հակամարտություններ: Անմիջապես մեկնարկի պահից դրանք կարող են կարեւոր գործոն հանդիսանալ հակամարտության կարգավորման համար: Սահմանամերձ տարածքները, որոնք սովորաբար ամենաշատն են տուժում հակամարտություններից, կարող են վերածվել խաղաղության, կայունության, երկխոսության կամ համագործակցության գլխավոր դերակատարների: Որպեսզի այդ ծրագրերը կյանքի կոչվեն, պետք է մշակվեն նոր մեթոդներ` հիմնվելով Եվրոպայում իրականացվող տարբեր սահմանային ծրագրերի փորձի վրա: Ուսումնասիրությունը, նախագծումը, վերապատրաստումը եւ համագործակցումը առավել քան երբեք անհրաժեշտ են այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին է օրինակ Հարավային Կովկասը, որտեղ կա փորձի պակաս եւ ուղղորդման կարիք:

Մենք նորից հիշատակում ենք պարոն Պոպեսկուի առաջարկությունը մշակելու ազգային իրավական գործիքներ, որոնք կնպաստեն անդրսահմանային համագործակցությանը: Իրականում, Մադրիդի կոնվենցիան ապահովում է դրա համար անհրաժեշտ իրավական հիմքերը: Այնուամենայնիվ, ազգային իշխանությունները պետք է զերծ մնան որեւէ վերապահումներ արտահայտելուց, որոնք ապակայունացնող են եւ ապակառուցողական, քանի որ համագործակցությունից հրաժարվելը պարզապես չի կարող արդարացվել: Խրախուսելով տարածաշրջանային համագործակցությունը եւ վստահության մթնոլորտի ստեղծման միջոցները` անդրսահմանային փոխգործակցությունը միայն կարող է խթանել հակամարտության կարգավորումը, սակայն ոչ մի պարագայում այդպիսի համագործակցությունը չպետք է պայմանավորված լինի հակամարտության կարգավորված լինելու փաստով:

Մեր խումբը ողջունում է Եվրոպայի Խորհրդի եւ Եվրոպական Միության համատեղ ջանքերը մշակելու նոր կոնվենցիա, որով կստեղծվեն եվրոտարածքային համագործակցության խմբեր եւ որը հնարավորություն կընձեռի ԵՄ չանդամակցող երկրներին մասնակցել տարածքային համագործակցության եվրոպական խմբերում:

Եվրոպայի մի քանի շրջաններում ընթացող ծրագրերը կարող են ծառայել որպես ներկապնակ, որտեղ փորձը կհամախմբվի, կհամալրվի նոր տարրերով, որոնք կապահովեն այդ ծրագրերի արդյունավետ իրականացումը տարածաշրջաններում: Դրանք կարող են այնպիսի արդյունքներ տալ, որոնք նույնիսկ նախատեսված չեն եղել:

Ես եւ իմ խումբը ողջունում ենք զեկույցը եւ գնահատում ենք պարոն Պոպեսկուի ջանքերը:

ԵԽԽՎ  2008թ. հունվարի 25-ի նիստի սղագրությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ (միայն անգլերեն լեզվով)


16.02.2012 .
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

24.01.2012 .
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am