Գործունեության ոլորտները`
սոցիալական ապահովություն,
հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմանններ,
ժողովրդագրություն եւ հայրենադարձություն
|
Քաղվածք թիվ 46 նիստի արձանագրությունից
24.02.2012
Ժամը 14:30
414 սենյակ
|
|
1. |
Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագիծը.
1) |
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
|
Կ-1312-20.12.2011-ՍՀ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն
|
|
Հիմնական զեկուցող` | Ա.Գրիգորյան |
Հարակից զեկուցող(ներ)` | Հ.Հակոբյան |
|
|
|
|
|
|
2. |
Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի 2012 թվականի փետրվարի 27-մարտի 1-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.
|
|
|
|
3. |
Սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահին ներկայացնել «Փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ՀՀ կառավարության առաջարկություններին եզրակացություն տալու մասին» հանձնաժողովի կողմից հավանություն ստացած որոշումը, ըստ որի` 2012 թվականի փետրվարի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունված վերոշարադրյալ օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկելու ժամանակ.
ա) փաթեթում ներառել Կ-1330.5 «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
բ) փաթեթի Կ-1330.3 «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում ավելացնել 1-ին եւ 3-րդ հոդվածները:
Համապատասխանաբար նախագծի վերնագրում «լրացում» բառը փոխարինել «լրացումներ եւ փոփոխություններ» բառերով:
Փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումն սկսել «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի եւ
Կ-1330.3 «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում ավելացված 1-ին եւ 3-րդ հոդվածներն առաջին ընթերցմամբ քննարկվելուց հետո:
|
|
|
| ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ | | ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ |
|
03.02.2012
Քաղվածք թիվ 45 նիստի արձանագրությունից
02.02.2012
Քաղվածք թիվ 44 նիստի արձանագրությունից