Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ 2012 թվականի սեպտեմբերի 10- 13-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագիծը.
1)
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի՝ նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունված հետեւյալ նախագծերը հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության մասին.
1.Համարել նպատակահարմար. ա) Կ-237-18.03.2008 - «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը. բ) «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը.
2.Առաջարկել չորսօրյա նիստերի օրակարգ ընդգրկելը հետաձգել մինչեւ մեկ տարով. ա) Կ-237-18.03.2008- «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը. բ) «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը.
3. Համարել ոչ նպատակահարմար՝
ա) Պ-330-17.09.2008- «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը.
բ) Պ-545-24.02.2009- «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը.