Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի 2014 թվականի հունիսի 9- 12-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.
1)
ա) «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
Հանձնաժողովը որոշեց ս.թ. հունիսի 13-ին, ժամը 10.00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Կոմիտասի» անվան դահլիճում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ անցկացնել խորհրդարանական լսումներ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը խթանելու եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվելիք աշխատանքները եւ խորհրդարանական մասնակցության հնարավորությունները» թեմայով: