Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական եւ ոստիկանական ծառայություններ
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի 2016 թվականի հոկտեմբերի 24- 27-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.
«Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» և «Վարչական իրավախախումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հավելվածի 12-րդ, 13-րդ, 14-րդ, 32-րդ, 33-րդ, 38-րդ, 45-րդ, 53-րդ, 54-րդ և 117-րդ հոդվածներն առաջին ընթերցմամբ քննարկելուց հետո: