Գործունեության ոլորտները`
սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի եւ 2017 թվականի փետրվարի 27-մարտի 2-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.
1)
ա) «Գործատուների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-1148,Կ-1167,Կ-1168,Կ-1169,Կ-1105,Կ-1109,Կ-297,Կ-771,Կ-868 նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝24 ժամվա ընթացքում:
2.
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի 2017 թվականի փետրվարի 27-մարտի 2-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.
1)
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին (երկրորդ ընթերցում)