Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ 2015 թվականի նոյեմբերի 16- 19-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագիծը.
1)
«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյան
Հարակից զեկուցող(ներ)`
Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ա. Հովհաննիսյան
2.
Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 10-ին ժամը 11:00-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հետեւյալ նախագծի փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն:
1)
ա) «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
զ) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին