Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, հանրային ծառայություն, դատարանակազմություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ, մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, փաստաբանություն, նոտարիատ, կուսակցություններ, հասարակական միավորումներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկա, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
4.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն հետևյալ նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1)
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Սույն արձանագրության 1-ին և 2-րդ կետերի 2-րդ ենթակետերում նշված նախագծերի լրամշակված տարբերակներն Ազգային ժողով են ներկայացվելու մինչև 05.02.18թ.:
6.
Բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)՝ 1) նախագծի վերնագիրը պարունակում է պատգամավորի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու մասին գնահատողական եզրահանգում, մինչդեռ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պատգամավորական էթիկայի հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը կարող է նման եզրակացություն ներկայացնել կամ չներկայացնել միայն իր իրավասությանը վերապահված հարցը քննարկելուց հետո: 2) նախագծով հիմնավորված չէ պատգամավորական էթիկայի կանոնը (ները) խախտելու փաստի առկայությունը, մինչդեռ Սահմանադրության 107-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել պատգամավորական էթիկային առնչվող հարցի քննարկման և դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար, իսկ որոշակի փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու համար Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված են այլ կառուցակարգեր:
7.
Հետեւյալ նախագծերի քննարկումը հետաձգել է մինչեւ երկամսյա ժամկետով.
1)
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին