Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, բնության պահպանություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Հանձնաժողովը որոշեց. դրական եզրակացություն տալ հետևյալ օրենքի նախագծին եվ առաջարկել Ազգային ժողովի խորհրդին հետեվյալ նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա՝ 2017 թվականի նոյեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում, ինչպես նաեվ ղեկավարվելով <<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 81-րդ 3 կետով առաջարկել Ազգային ժողովին սույն օրենքի առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանել մեկ շաբաթ:
1)
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյան
Հարակից զեկուցող(ներ)`
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վ. Գրիգորյան
2.
Հանձնաժողովը որոշեց. դրական եզրակացություն տալ հետևյալ օրենքների նախագծերին եվ առաջարկել դրանք ընդգրկել Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծում:
1)
ա) «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
գ) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյան
3.
Ընդունել ի գիտություն, որ <<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի և 8-րդ մասի համաձայն՝ կառավարության եվ պատգամավորների բանավոր առաջարկների հիման վրա սույն արձանագրության քաղվածքի 2-րդ կետի 2-րդ եվ 3-րդ ենթակետերում նշված նախագծերի լրամշակված տարբերակներն հեղինակը Ազգային ժողովին կներկայացնի մինչև 9.11.2017թ.: