Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, բնության պահպանություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Հանձնաժողովը որոշեց. դրական եզրակացություն տալ հետևյալ օրենքի նախագծերին եվ առաջարկել Ազգային ժողովի խորհրդին հետեվյալ նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա՝ 2018 թվականի հոկտեմբերի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:
1)
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Հանձնաժողովում քննարկման ժամանակ հեղինակի կողմից ներկայացվել է Կ-369-14.09.2018-ՏՏԳԲ-011/0 նախագծի փոփոխված տարբերակը, որին հանձնաժողովը տվել է իր դրական եզրակացությունը: Նախագծի լրամշակված տարբերակը հեղինակը Ազգային ժողովին կներկայացնի մինչև 19.10.2018թ.: