Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ՝ Առաջարկված կարգավորումն արդեն առկա է գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Այն չի պարունակում սուբյեկտիվիզմի էլեմենտ կամ համարյա բացառում է այն: Այն է՝ գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետը սահմանում է պարբերաբար, առանց հարգելի պատճառի, իրեն վերապահված պարտականությունները չկատարելու և համապատասխան կարգապահական տույժերի առկայության դեպքում: Եթե մինչև տվյալ աշխատանքային կարգապահական խախտումը աշխատողն ունի առնվազն երկու չհանված կամ չմարված կարգապահական տույժ, ապա գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը:
2.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ՝ Ընդունելի չէ միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողներին հնարավորություն տալ որոշելու իրենց հետ կնքվող (կնքված) համատեղությամբ աշխատանքային պայմանագրի որոշակի ժամկետով լինելը կամ այդ ժամկետի կրճատելը:
3.
Ընդունել <<Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության կազմակերպման 2019-2020 թվականների տարեկան ժամանակացույցը սահմանելու մասին>> որոշման նախագիծը