Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի երկրորդ ընթերցումների վերաբերյալ.
1)
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
Պ-181-06.06.2019,05.09.2019-ԱՍ-011/1 նախագծի երկրորդ ընթերցման լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողով: Պ-215-03.07.2019-ԱՍ-011/1 նախագծի երկրորդ ընթերցման լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողով:
2.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1)
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Պ-148-22.05.2019-ԱՍ-011/0 նախագծի լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողով: Պ-148-22.05.2019-ԱՍ-011/0 նախագծին ավելացնել նոր՝ Պ-148/1-22.05.2019-ԱՍ-011/0 <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ: Կ-261-26.08.2019-ԱՍ-011/0 նախագծի լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողով:
3.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի՝ լրամշակելու նպատակով հետաձգել հետևյալ նախագծերի քվեարկությունը
1)
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 2-րդ կետում նշված նախագծերը (Պ-148-22.05.2019-ԱՍ-011/0, Կ-261-26.08.2019-ԱՍ-011/0) ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2019 թվականի հոկտեմբերի 1-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում: