Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Ընդունել ի գիտություն՝ <<ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված սոցիալական ոլորտի բյուջետային ծրագրերի (նախնական հայտերի) վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը։
2.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 2-րդ կետում նշված նախագիծը (Կ-871-22.02.2021-ԱՍ-011/0) ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2021 թվականի ապրիլի 13-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում: