Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյան ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ). Նախագծի հիմնավորման մեջ պարզ չէ, թե տվյալ օրենսդրական նախագիծն ինչպիսի ազդեցություն կունենա պետական բյուջեի վրա, թերի է նաև՝ առաջարկված կրթաթոշակի չափը սահմանելու հիմնավորումը։ Հաշվի է առնվել այն հանգանմանքը, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է ոլորտը կարգավորող օրենքի նախագիծ, որով նախատեսվում է իրականացնել արմատական փոփոխություններ՝ կապված բուհերի ուսանողներին հատկացվող ֆինանսական աջակցության նոր սկզբունքների և մոտեցումների ներդրման հետ։