National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230


16.12.2019

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում


Դեկտեմբերի 16-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանն առաջարկել է ստեղծվել աշխատանքային խումբ, որը կզբաղվի ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխումների հարցերով:

Պատգամավորի տեղեկացմամբ` աշխատանքային խումբը գործելու է 6 ամիս, դրանում կընդգրկվի 11 պատգամավոր, որից 7-ը կներկայացնեն ՀՀ ԱԺ ,Իմ քայլըե խմբակցությունը, 2-ը՝ ՀՀ ԱԺ ,Բարգավաճ Հայաստանե, 2-ն էլ՝ ՀՀ ԱԺ ,Լուսավոր Հայաստանե խմբակցությունները:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու պատգամավորները հույս են հայտնել, որ աշխատանքային խումբը կքննարկի եւ գլոբալ խնդիրներին առնչվող լուծումներ կգտնի: Նրանց համոզմամբ՝ օրենսդրության բարեփոխման գործընթացը չի խոչընդոտվելու խոսքի ազատությանը:

Աշխատախմբի ղեկավար է ընտրվել ՀՀ ԱԺ ,Իմ քայլըե խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:


23.12.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պատգամավորներն այցելել են Հանրապետական հավաքակայան

15.12.2019
Աբովյանի ,Կանանց և անչափահասներիե ՔԿՀ-ում անցկացվեց ,Կյանքը հրաշալի էե միջոցառումը

05.12.2019
Ապաքաղաքացիության կանխմանն ու կրճատմանն ուղղված քաղաքացիության մասին օրենքների ոլորտում հաջող փորձի օրինակները ձեռնարկի շնորհանդեսը՝ խորհրդարանում



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am