Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ԹԻՎ 8 ՈՐՈՇՈՒՄ. ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի որոշումը խորհրդարանական լսումներ անցկացնելու մասին
Հիմք ընդունելով ,Ազգային ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է՝.
1․ Ս/թ ապրիլի 13-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում անցկացնել ,Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները սոցիալական ապահովության ոլորտումե թեմայով խորհրդարանական լսումներ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՀՀ Ազգային Ժողովի մարդու իրավունքների
պաշտպանության և հանրային
հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան
02 մարտ 2020 թվական
Ք. Երևան