Գործունեության ոլորտները`
մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
|
Քաղվածք թիվ 12 նիստի արձանագրությունից
11.01.2021
Ժամը 11:00
314 սենյակ
|
|
1. |
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) |
«Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
|
Պ-741-18.09.2020-ՄԻ-011/0 Հեղինակ` Ռուստամ Բաքոյան
|
|
Հիմնական զեկուցող` | Պատգամավոր Ռուստամ Բաքոյան |
Հարակից զեկուցող(ներ)` | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյան |
|
|
2) |
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին
|
Կ-777-05.11.2020-ՄԻ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն
|
|
Հիմնական զեկուցող` | ՀՀ արդարադատության նախարարի
տեղակալ Քրիստինե Գրիգորյան
|
Հարակից զեկուցող(ներ)` | Հարակից զեկուցող(ներ)` ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյան |
|
|
|
|
|
|
2. |
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) |
«Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
|
Կ-706-05.08.2020-ՄԻ-011/2ամբ. Հեղինակ` ՀՀ կառավարություն
|
|
Հիմնական զեկուցող` | ՀՀ առողջապահության նախարարի առաջին
տեղակալ Անահիտ Ավանեսյան
|
Հարակից զեկուցող(ներ)` | Պատգամավոր Մարիա Կարապետյան |
|
|
|
|
|
|
3. |
1)
.Սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 1) ենթակետի և 2-րդ կետի 1) ենթակետի նշված նախագծերի լրամշակված տարբերակն Ազգային ժողով է ներկայացվելու մինչև 12.01.2021թ․
2) Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին և 2-րդ կետում նշված նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2021 թվականի հունվարի 18-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում։
3) Հանձնաժողովը՝ ի գիտություն ընդունեց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 5 որոշմամբ՝ Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված Աշխատանքային խմբի գործունեության և արդյունքների մասին զեկույցը
Հիմնական զեկուցող՝
Աշխատանքային խմբի ղեկավար
ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյան
|
|
|
| ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ | | ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ |
|