|
Նիստերի օրերը՝ մայիսի 23,25 |
1. |
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) |
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
|
Պ-417-10.12.2019-ՊԻ-011/0 Հեղինակ` Արման Բաբաջանյան
|
|
Հիմնական զեկուցող` | Պատգամավոր Արման Բաբաջանյան |
Հարակից զեկուցող(ներ)` | Պատգամավոր Արթուր Դավթյան |
Հրավիրվածներ` | Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան |
|
|
2) |
ա) «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
|
Կ-452-24.01.2020-ՊԻ-011/2ամբ. Հեղինակ` ՀՀ կառավարություն
|
|
բ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին
|
Կ-4521-24.01.2020-ՊԻ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն
|
|
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
|
Կ-4522-24.01.2020-ՊԻ-011/2ամբ. Հեղինակ` ՀՀ կառավարություն
|
|
Հիմնական զեկուցող` | ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյան |
Հարակից զեկուցող(ներ)` | Պատգամավոր Աննա Կարապետյան |
|
|
3) |
ա) «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
|
Պ-527-25.03.2020-ՊԻ-011/1 Հեղինակ` Մխիթար Հայրապետյան, Արտակ Մանուկյան, Համազասպ Դանիելյան, Սերգեյ Բագրատյան, Վլադիմիր Վարդանյան, Արթուր Դավթյան
|
|
բ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
|
Պ-5271-25.03.2020-ՊԻ-011/1 Հեղինակ` Մխիթար Հայրապետյան, Արտակ Մանուկյան, Համազասպ Դանիելյան, Սերգեյ Բագրատյան, Վլադիմիր Վարդանյան, Արթուր Դավթյան
|
|
գ) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
|
Պ-5272-25.03.2020-ՊԻ-011/1 Հեղինակ` Մխիթար Հայրապետյան, Արտակ Մանուկյան, Համազասպ Դանիելյան, Սերգեյ Բագրատյան, Վլադիմիր Վարդանյան, Արթուր Դավթյան
|
|
Հիմնական զեկուցող` | Պատգամավոր Մխիթար Հայրապետյան |
Հարակից զեկուցող(ներ)` | Պատգամավոր Սիսակ Գաբրիելյան |
Հրավիրվածներ` | Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան |
|
|
4) |
«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
|
Պ-539-31.03.2020-ՊԻ-011/0 Հեղինակ` Վահագն Հովակիմյան
|
|
Հիմնական զեկուցող` | Պատգամավոր Վահագն Հովակիմյան |
Հարակից զեկուցող(ներ)` | Պատգամավոր Աննա Կարապետյան |
Հրավիրվածներ` | Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Վահե Դանիելյան |
|
|
5) |
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
|
Կ-546-06.04.2020-ՊԻ-011/2ամբ. Հեղինակ` ՀՀ կառավարություն
|
|
Հիմնական զեկուցող` | ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյան |
Հարակից զեկուցող(ներ)` | Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյան |
|
|
6) |
ա) «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
|
Կ-547-07.04.2020-ՊԻ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն
|
|
բ) «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
|
Կ-5471-07.04.2020-ՊԻ-011/2ամբ. Հեղինակ` ՀՀ կառավարություն
|
|
Հիմնական զեկուցող` | ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան |
Հարակից զեկուցող(ներ)` | Պատգամավոր Աննա Կարապետյան |
|
|
7) |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
|
Կ-549-07.04.2020-ՊԻ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն
|
|
Հիմնական զեկուցող` | ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյան |
Հարակից զեկուցող(ներ)` | Պատգամավոր Արթուր Դավթյան |
|
|
8) |
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին
|
Պ-475-12.02.2020-ՊԻ-011/0 Հեղինակ` Վահագն Հովակիմյան
|
|
Հիմնական զեկուցող` | Պատգամավոր Վահագն Հովակիմյան |
Հարակից զեկուցող(ներ)` | Պատգամավոր Աննա Կարապետյան |
Հրավիրվածներ` | Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան |
|
|
|
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 2-րդ կետով, 71-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 81-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկել Ազգային ժողովին. 1) Պ-539-31.03.2020-ՊԻ-011/0 օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերում, առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում. 2) առաջին ընթերցմամբ ընդունված Պ-539-31.03.2020-ՊԻ-011/0 օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները ներկայացնելու համար սահմանել երեք ժամ. 3) Պ-539-31.03.2020-ՊԻ-011/0 օրենքի նախագիծը երկրորդ ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում քննարկել գրավոր առաջարկները ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո՝ երեք ժամվա ընթացքում: Պ-475 և Պ-539 նախագծերը համալրվել են նոր նախագծերով, որոնց անվանումները նշված են համապատասխան ամփոփաթերթերում: |
|
|
2. |
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի վերաբերյալ.
|
|
|
|
3. |
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի նախագծերն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
|
|
|
|
4. |
Սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 1-ին ,2-րդ և 4-րդ և 6-8-րդ, ինչպես նաև 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետում նշված նախագծերի լրամշակված տարբերակներն Ազգային ժողով են ներկայացվելու մինչև 26.05.2020թ.:
|
|
|
|
5. |
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետևյալ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) |
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին
|
Պ-529-26.03.2020-ՊԻ-011/0 Հեղինակ` Տիգրան Ուրիխանյան
|
|
Հիմնական զեկուցող` | Պատգամավոր Տիգրան Ուրիխանյան |
Հարակից զեկուցող(ներ)` | Պատգամավոր Աննա Կարապետյան |
Հրավիրվածներ` | Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան |
|
|
|
|
|
|
6. |
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
|
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ) Հանձնաժողովը իրատեսական չհամարեց, որ նշված սեղմ ժամկետներում դատարանը ի զորու կլիներ գործի բազմակողմանի, օբյեկտիվ և արդար քննություն իրականացնել և կայացնել արդար դատական ակտ: |
|
|
7. |
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) |
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին
|
Խ-468-05.02.2020-ՊԻ-011/0 Հեղինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցություն
|
|
Հիմնական զեկուցող` | Պատգամավոր Տարոն Սիմոնյան |
Հարակից զեկուցող(ներ)` | Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան |
Հրավիրվածներ` | Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան |
|
|
|
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ). Նախագծով առաջարկվող փոփոխություններով գործնականում կարող են խնդիրներ առաջանալ Ազգային ժողովի նիստերից ազատ օրերին խորհրդարանական լսումների պատշաճ կազմակերպման և անցկացման համար: |
|
|
8. |
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) |
ա) «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
|
Պ-528-26.03.2020-ՊԻ-011/0 Հեղինակ` Տիգրան Ուրիխանյան
|
|
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին
|
Պ-5281-26.03.2020-ՊԻ-011/0 Հեղինակ` Տիգրան Ուրիխանյան
|
|
Հիմնական զեկուցող` | Պատգամավոր Տիգրան Ուրիխանյան |
Հարակից զեկուցող(ներ)` | Պատգամավոր Սուրեն Գրիգորյան |
Հրավիրվածներ` | Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան |
|
|
|
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ). Ներկայացվող նախագծի տրամաբանությունը չի համապատասխանում Սահմանադրության և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի արտակարգ դրության պայմաններում անձանց իրավունքների երաշխավորման տրամաբանությանը, համաձայն որի արտակարգ դրությունը հայտարարվում է Կառավարության կողմից և Կառավարությունը ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ։ Նախագծերով ըստ էության առաջարկվում է օրենքով նախատեսել որոշակի միջոցառում։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է արձանագրել, որ նախագծերով առաջարկվող կարգավորումները խնդրահարույց են իրավական որոշակիության սկզբունքի ապահովման տեսանկյունից։ Ավելին, նախագծերը թերի են դրանց հիմքում դրված տնտեսական հաշվարկների և նախագծերի ազդեցության գնահատականի այլ բաղադրատարրերի տեսանկյունից, ինչի մասին արդարացիորեն նշել է Կենտրոնական բանկը։ |
|
|
9. |
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
|
Խ-545-02.04.2020-ՊԻ-011/0 Հեղինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցություն
|
|
Հիմնական զեկուցող` | Պատգամավոր Տարոն Սիմոնյան |
Հարակից զեկուցող(ներ)` | Պատգամավոր Սուրեն Գրիգորյան |
Հրավիրվածներ` | Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան |
|
|
|
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ). Նախագծով առաջարկվող կարգավորման մի մասը՝ անհաղթահարելի ուժի հիմքով ֆիզիկական անձ պարտապաններին պարտավորությունների չկատարման դեպքում պատասխանատվությունից ազատումը, բովանդակային առումով արդեն իսկ նախատեսված է Քաղաքացիական օրենսգրքի գործող 417-րդ հոդվածի 1-ին մասով։ Ինչ վերաբերում է նախագծի այն հատվածին, որով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել չափանիշներ, որոնց պետք է համապատասխանի որևէ իրադարձություն, որպեսզի այն համարվի անհաղթահարելի ուժ, ապա անհրաժեշտ է նշել, որ կրկին գործող Քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ մասով տրվում է անհաղթահարելի ուժի բնորոշումը՝ տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքներ։ Ավելին, անհաղթահարելի ուժը բնորոշող լրացուցիչ չափանիշներ տրվել են նաև դատարանների կողմից իրավակիրառ պրակտիկայում (օրինակ՝ թիվ ԵՔԴ/0595/04/08 և թիվ ԵէԴ/0888/02/14 քաղաքացիական գործերով Վճռաբեկ դատարանի որոշումներ)։ Այսպիսով, պարզապես լրացուցիչ չափանիշների օրենքով ամրագրումը, որևէ կերպ գործնականում չի ապահովելու անձանց իրավունքների պաշտպանությունը։ |
|