Գործունեության ոլորտները`
սահմանադրաիրավական հարցեր, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, քաղաքացիական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքեր, դատավարական օրենսգրքեր
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյան
Հարակից զեկուցող(ներ)`
Պատգամավոր Արթուր Դավթյան
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 2-րդ կետով, 71-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 81-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկել Ազգային ժողովին. 1) Կ-625-23.05.2020-ՊԻ-011/0 օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում. 2) առաջին ընթերցմամբ ընդունված Կ-625-23.05.2020-ՊԻ-011/0 օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները ներկայացնելու համար սահմանել երեք ժամ. 3)Կ-625-23.05.2020-ՊԻ-011/0 օրենքի նախագիծը երկրորդ ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում քննարկել գրավոր առաջարկները ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո՝ երեք ժամվա ընթացքում:
2.
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1)
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյան
Հարակից զեկուցող(ներ)`
Պատգամավոր Սերգեյ Ատոմյան
3.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի նախագծերն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
4.
Սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 1-ին, 4-6-րդ, ինչպես նաև 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված նախագծերի լրամշակված տարբերակներն Ազգային ժողով են ներկայացվելու մինչև 15.06.2020թ.:
5.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետևյալ նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1)
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյան
6.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն` լրամշակման նպատակով, հետեւյալ նախագծի քվեարկությունը հետաձգվում է մինչեւ երկամսյա ժամկետով.
1)
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին