Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից
30.04.2019
Ժամը 13:30
114 սենյակ
|
|
1. |
Հանձնաժողովը որոշեց. դրական եզրակացություն տալ հետևյալ օրենքի նախագծին եվ առաջարկել Ազգային ժողովի խորհրդին այն ընդգրկել Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծում:
1) |
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
|
Կ-062-19.03.2019-ՏՏԳԲ-011/2ամբ. Հեղինակ` ՀՀ կառավարություն
|
|
Հիմնական զեկուցող` | ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան |
Հարակից զեկուցող(ներ)` | Հանձնաժողովի անդամ Մերի Գալստյան |
|
|
|
|
|
|
2. |
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) |
«Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
|
Պ-058-14.03.2019-ՏՏԳԲ-011/0 Հեղինակ` Տիգրան Ուրիխանյան
|
|
Հիմնական զեկուցող` | Պատգամավոր Տիգրան Ուրիխանյան |
Հարակից զեկուցող(ներ)` | Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյան
Հանձնաժողովի անդամ Մերի Գալստյան |
|
|
|
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ). Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նախագծով առաջարկվող հարաբերությունները գործող օրենքի կարգավորման առարկա չեն: Օրենքի կարգավորումները վերաբերում են կենդանական աշխարհի վայրի տեսակներին, մինչդեռ նախագծին կից հիմնավորման մեջ խոսքը բնակավայրերում կենդանիների` մասնավորապես թափառող շների ոչնչացման դեպքերի մասին է: Տեղեկացնենք նաև, որ հանձնաժողովին կից ստեղծված կենդանիների պաշտպանություն հարցերով աշխատանքային խմբում մշակվում է մեկ այլ օրենքի նախագիծ, որը ավելի համալիր, ամբողջական լուծում է տալու նշված խնդրին: Հեղինակին հրավիրել ենք միանալ վերոհիշյալ աշխատանքային խմբի աշխատանքներին և համահեղինակել պատրաստվող օրենքի նախագիծը: |
|
| ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ | | Վ. Կարապետյան |