Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանություն եւ կայուն զարգացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով հանձնաժողովը որոշեց հաստատել բնապահպանության ոլորտի հետևյալ աշխատանքային խմբերը իրենց կազմով.
1) Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում
2) Հանքարդյունաբերության օրենսդրության վերլուծություն
3) Սևանա լիճ
4) Կենդանիների պաշտպանություն
5) Օրհուսի կոնվեցիայի պահանջների արդյունավետ իրագործում և վերահսկողություն
6) Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրենսդրական շրջանակի վերլուծություն
7) Անտառների արդյունավետ կառավարում
2.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 3 կետով հանձնաժողովը որոշեց հաստատել շրջակա միջավայրի պահպանության ոլորտի աշխատանքային խմբերի ընդհանուր աշխատակարգը (հավելված 1):
3.
Հանձնաժողովը որոշեց հաստատել քաղաքացիների ընդունելության ժամանակացույց (հավելված 2):
4.
Առաջարկվեց ստեղծել գյուղատնտեսության ֆինանսավորման հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ: