Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Դրական եզրակացություն տալ Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծին և առաջարկել ընդգրկել այն 2020 թվականի նոյեմբերի 17-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգ.
1)
«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյան
Հարակից զեկուցող(ներ)`
Վարդան Աթաբեկյան
2.
Դրական եզրակացություն տալ Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի 2020 թվականի նոյեմբերի 17-ին գումարվող նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված հետևյալ օրենքի նախագծին.
1)
Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան
3.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածի 2-րդ մասի և 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն հետևյալ օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվում է մինչեւ երկամսյա ժամկետով.
1)
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
Արթուր Գրիգորյան
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյան
4.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն հետևյալ օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվում է մինչեւ երկամսյա ժամկետով.
1)
«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Եղիշե Սողոմոնյան
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյան
6.
Հաստատել որոշումների նախագծերը և դիմել Ազգային ժողովի նախագահին հետևյալ առաջարկով. Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Գառնիկի Բարսեղյանի և Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի փորձագետ Աշոտ Արծրունի Եղիազարյանի ու Ազգային ժողովի աշխատակազմի միջև կնքված աշխատանքային պայմանագրերը հինգ տարի ժամկետով երկարաձգելու վերաբերյալ (որոշումները կցվում են):